Ամբողջապես մետաղական թաղանթ
«Ամբողջապես մետաղական թաղանթ» (անգլ.՝ Full Metal Jacket), Ստենլի Կուբրիկի ֆիլմ` Վիետնամի պատերազմի մասին։ Ռեժիսորի նախավերջին աշխատանքը։ Գուստավ Հեսֆորդի «Ծերեր»[11] վեպի էկրանավորումը։ Ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, 1988 թվականին առաջադրվել է «Օսկար»-ի լավագույն ադապտացված սցենարի համար[12]։ «Ամբողջապես մետաղական թաղանթ»-ը սահմանափակ թողարկում է ստացել 1987 թվականի հունիսի 26-ին՝ 215 կինոթատրոններում։
Ամբողջապես մետաղական թաղանթ անգլ.՝ Full Metal Jacket | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] ԱՄՆ[1][2] |
Ժանր | ռազմական ֆիլմ[3][4][5], դրամա[3][4][5] և վեպի էկրանավորում |
Թեմա | Վիետնամի պատերազմ |
Հիմք | Ծերուկները |
Թվական | հունիսի 17, 1987 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթենլի Կուբրիկ[6][3][7][…] |
Պրոդյուսեր | Սթենլի Կուբրիկ |
Սցենարի հեղինակ | Մայքլ Հեր, Գուստավ Հասֆորդ և Սթենլի Կուբրիկ |
Դերակատարներ | Ադամ Բոլդուին[6][7][8][…], Մեթյու Մոդայն[6][4][7][…], Վինսենթ դ'Օնոֆրիո[6][4][7][…], Ռ․ Լի Էրմեյ[4][8][9][…], Առլիս Հովարդ[7][8][9][…], Դորիան Հեյրվուդ[7][8], Էդ Օ'Ռոսս[7][8], Ջոն Թերի[7][8], Սթենլի Կուբրիկ[10], Վիվիան Կուբրիկ[10], Ստիվ Հադսոն[10], Քևին Մեյջոր Հովարդ, Թիմ Կոլսերի և Բրյուս Բոա |
Օպերատոր | Դուգլաս Միլսոմ և Սթենլի Կուբրիկ |
Երաժշտություն | Վիվիան Կուբրիկ |
Մոնտաժ | Մարտին Հանթեր |
Պատմվածքի վայր | Հարավային Կարոլինա |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Warner Bros., Hawk Films, Q72096403? և Warner Bros. Pictures |
Տևողություն | 116 րոպե |
Բյուջե | 30 000 000 $ |
Շահույթ | 46 300 000 $ |
Full Metal Jacket Վիքիպահեստում |
Համեմատած Կուբրիկի այլ աշխատանքների հետ, «Ամբողջապես մետաղական թաղանթ»-ի թեմաները քիչ ուշադրություն են ստացել քննադատների և գրախոսների կողմից։
Ստեղծում խմբագրել
Կուբրիկը հանդիպում է հեղինակ Մայքլ Հերրին ընդհանուր ընկերոջ՝ Դեյվիդ Քորնվելի (վիպասան Ջոն Լե Կարրե) միջոցով 1980-ին և հետաքրքրվում նրա՝ Վիետնամի պատերազմի մասին պատմող գրքով[13]։ Կուբրիկը հետաքրքրված էր նաև Գուստավ Հասֆորդի «Ծերունիները» վեպով, որը նույնպես Վիետնամի պատերազմի մասին էր։ Մտքում ունենալով ֆիլմի գաղափարը, որը հետագայում անվանվեց «Ամբողջական մետաղական պատյանը», Կուբրիկը սկսեց սցենարի վրա աշխատել միաժամանակ և՛ Հերրի, և՛ Հասֆորդի հետ։ Հետագայում նա Հասֆորդի վեպը համարեց «դաժանորեն անկեղծ» և որոշեց ֆիլմը նկարահանել հիմնվելով այդ վեպի վրա[13]։ Ֆիլմի բյուջեն կազմեց 17 միլիոն դոլար և նկարահանվեց Կուբրիկի տանից 30 մղոնի շրջանակներում 1985 թվականի օգոստոսից մինչև 1986 թվականի սեպտեմբերը՝ ավարտին հասնելով նախատեսվածից ավելի ուշ, քանի որ Կուբրիկը ստիպված էր հինգ ամսով դադարեցնել նկարահանման աշխատանքները ջիպ ավտոմեքենայով վթարի ընթարկվելու պատճառով, որը գրեթե ճակատագրական ավարտ էր ունենալու Կուբրիկի և Լի Էրմիի համար[14]։ Լքված գազի գործարանները, որոնք գտնվում էին Բեքթոնում՝ Լոնդոնի նավանորոգման թաղամասերից մեկում, ծառայեցին որպես ավերված քաղաք Հյուեն[15], որի շնորհիվ ֆիլմի տեսարանները տարբերվում են Վիետնամի պատերազմի մասին եղած մյուս բոլոր ֆիլմերի տեսարաններից։ Մոտավորապես 200 արմավենիներ բերվեցին Հյուսիսային Աֆրիկայից 40-ոտնաչափ մեծության կցասայլերով։ Յուրաքանչյուր ծառը արժեր £1000: Ինչպես նաև Հոնգ Կոնգից բերվեցին հազարավոր արհեստական բույսեր ֆիլմի համար անհրաժեշտ տեսարանների բուսականությունն ապահովելու համար[16]:
Տեխնիկական տվյալներ խմբագրել
Ֆիլմի օրիգինալ նեգատիվը նկարահանվել է 1,37:1 դասական ֆորմատով՝ թաքնված կաշետավորմամբ։ Վարձութը ԱՄՆ-ի համար նախատեսում էր ֆիլմի պատճենների տպագրումը կաշետացված ձևաչափի վրա՝ 1,85:1 կողմերի հարաբերակցությամբ, իսկ Եվրոպայի համար՝ 1,66:1 հարաբերակցությամբ՝ դրվագի վերևի և ներքևի կողմերը կտրելով[17]։
Դերերում խմբագրել
- Մեթյու Մոդայն - Ջեյմս Տ․
- Վինսենթ Դ'Օնոֆրիո - Լեոնարդ Լոուրենս
- Ադամ Բոլդուին - «Գազան»
- Լի Էրմի - Հարթման
- Քեվին Մեյջոր Հովարդ - «Ռաֆթերման»
- Արլիս Հովարդ - Ռոբերտ «Կովբոյ» Էվանս
- Դորիան Հերվուդ - «Երջանիկ»
- Ջոն Թերի - Լոքհարթ
Սաունդթրեքներ խմբագրել
- Ջոնի Ռայթ — «Hello Vietnam»
- The Dixie Cups — «Chapel of Love»
- Sam the Sham & the Pharaohs — «Wooly Bully»
- Քրիս Քեններ — «I Like It Like That»
- Նենսի Սինատրա — «These Boots Are Made For Walkin'»
- The Trashmen — «Surfin' Bird»
- Goldman Band — «The Marines' Hymn»
- The Rolling Stones — «Paint It Black»
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0093058/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.metacritic.com/movie/full-metal-jacket
- ↑ 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film462892.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/full-metal-jacket
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.bbfc.co.uk/releases/full-metal-jacket-0
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt0093058/fullcredits
- ↑ 9,0 9,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2749.html
- ↑ 10,0 10,1 10,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Boozer, Jack. Authorship in Film Adaptation. — University of Texas Press, 2008. — P. 85. — 341 p. — ISBN 978-0-29-278315-7
- ↑ Full Metal Jacket (1987) — Awards
- ↑ 13,0 13,1 Duncan, 2003, էջ 170
- ↑ Duncan, 2003, էջ 175
- ↑ Baxter, 1997, էջ 341
- ↑ LoBrutto, 1999, էջ 471
- ↑ «Full technical specifications for «Full Metal Jacket»» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջապես մետաղական թաղանթ» հոդվածին։ |