«Ամառ» (իտալ.՝ l'Estate), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527—1593) նկարը, որն ստեղծվել է 1573 թվականին։ Նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գտնվում է Լուվրի թանգարանում։ Չափերը՝ 76 × 64 սմ[4]։

Ամառ
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[2]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրայլաբանություն[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էLouvre storage (depot)?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էՉորս եղանակ
https://www.wga.hu/html/a/arcimbol/3allegor/3seaso2.html կայք
Ծանոթագրություններ
 Summer (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

Նակարագրություն խմբագրել

«Ամառը» «Տարվա եղանակներ» («Գարուն», «Ամառ», «Աշուն», «Ձմեռ») շարքի չորս նկարներից մեկն է։ Չորս դիմանկարները մարմնավորում են մարդկային կյանքի փուլերը՝ պատանեկություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն։  Ամառվա այլաբանական դիմանկարը խորհրդանշում է երիտասարդությունը։ Նկարի կոլորիտը տաք է կարմիր, նարնջագույն, վարդագույն և բաց դեղին մրգերի առատության շնորհիվ։ Նկարում պատկերված է ցորենի ծղոտից պատրաստված բլուզով մի կին։ Նրա դեմքը պատկերված է կիսադեով մութ ֆոնի վրա։ Բլուզը զարդարված է ցորենի հասկերով ու արտիճուկով։ Բլուզ ասեղնագործության մեջ նկարիչը գրել է իր անունը՝ «GIUSEPPE ARCIMBOLDO • F», որտեղ «F» նշանակում է իտա. Fecit - կատարել է։ Ուսի վրա գրված է տարեթիվը՝ 1573: Այսպես Արչիմբոլդոն նշել է հետագա իր պատճենները։ Կնոջ դեմքը, ինչպես տարօրինակ խճանկար, հավաքվել է բանջարեղենից և մրգերից։ Քթի փոխարեն կանաչ վարունգ է, այտերի փոխարեն՝ սերկևիլ, դեղձ և սխտոր, ականջի փոխարեն՝ եգիպտացորեն, կարմիր կեռասը և խաղողը վերածվել են շուրթերին, աչքը սև բալ է, հոնքի փոխարեն՝ հասունացած հասկ, իսկ սիսեռը պատկերում է ատամները։ Բարձր սանրվածքի մեջ կարելի է տեսնել սալոր, տանձ, սմբուկ, ծառերի տերևներ, ազնվամորու և մոշի հատապտուղներ[5]։ Ծաղիկներով շրջանակը, ամենայն հավանականության, այլ նկարչի կողմից ավելացվել է XVII դարում[6]։

Պատմություն խմբագրել

«Տարվա եղանակներ» նկարների շարքն ունեցել է անհավատալի ժողովրդականություն։ Կայսր Մաքսիմիլիան II-ի խնդրանքով ստեղծվել է մի քանի տարբերակ։ Յուրաքանչյուր աշխատանք մեկ անգամ չէ, որ կրկնվել է նկարչի ողջ կյանքի ընթացքում։ Հաբսբուրգների պալատում Արչիմբոլդոն ունեցել է պալատական ականավոր դիմանկարիչի համբավ։ Սակայն 1593 թվականին նկարչի մահից հետո նրա մասին երկար դարեր մոռացել են։ Միայն 20-րդ դարի 30-ական թվականներին Արչիմբոլդոյի ժողովրդականության նոր ալիք է սկսվել։ Իր փոխաբերական մտածողության շնորհիվ նա դարձել է ոգեշնչող 20-րդ դարի շատ սյուրռեալիստների համար։ Հատկապես նրա նկարները գնահատել է Սալվադոր Դալին իրենց արտասովոր ֆանտաստիկ և փոխաբերական բնույթի համար։ Նկարի տարբերակները գտնվում են Բավարիայի նկարների պետական հավաքածուում, Լուվրի թանգարանում, Դենվերի արվեստի թանգարանում[7]։

Նկարներ «Տարվա եղանակներ» շարքից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064968
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 JocondeLab — 2014.
  4. «Giuseppe ARCIMBOLDO. L'Été». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «SUMMER». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. «Giuseppe ARCIMBOLDO. L'Automne». Louvre. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «В чём секрет картин Джузеппе Арчимбольдо, который вдохновлял Дали и других сюрреалистов XX века». Культурология.рф. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.