Նոր տարվա հետ շատ բազմազան նախանշաններ, հավատալիքներ և սովորույթներ են կապված։ Հոդվածում ներկայացված են տոնի հետ կապված ամենահայտնի ավանդույթներն ու նախանշանները։

Եվրոպական երկրներ խմբագրել

Ավստրիա խմբագրել

  • Ընդունված է հաշվել, որ ամբողջ տարում երջանկությունն ու հաջողությունը ապահովում են երկրի ազգային խորհրդանիշի` Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի «Աշխարհի զանգերի» ձայնը և հպումը ծխնելույզ մաքրողի մրին[1]։
  • Ամանորյա գիշերը լավ է չուտել խեցգետնակերպեր, այլ կերպ ամբողջ տարին «ետ կգնաս»[2]։ Իսկ սառեցրած խոճկորի գլուխը, հակառակը, երջանկություն կպարգևի[3]։

Բելառուսիա խմբագրել

  • Եթե ամանորյա զանգերի ազդանշանի տակ քո ցանկությունը գրես թղթի վրա և այրես այն, ապա ցանկությունն անպայման կիրականանա[4]։
  • Եթե տոնից առաջ չմարես պարտքերդ, ապա ամբողջ տարին ստիպված ես պարտքերի տակ լինել[4]։
  • Եթե Նոր տարուն մարդու հետ ինչ-որ դիպված պատահի, ապա այն կկրկնվի տարվա ընթացքում[4]։
  • Հունվարի 1-ին ծանր աշխատանք չի կարելի կատարել, թե չէ ամբողջ տարին կանցնի ոչ հաճելի, հոգնեցնող աշխատանքի մեջ[4]։
  • Եթե տոնի ընթացքում մի քանի անգամ փոխես հագուստդ, ապա ողջ տարին նոր հագուստ կունենաս։

Բելգիա, Նիդերլանդներ խմբագրել

  • Հունվարի 1-ին ընդունված է թողնել հոգսերը և ուրախանալ, քանի որ «առաջին օրը դա ամբողջ տարին է»[3]։

Մեծ Բրիտանիա խմբագրել

  • Նոր տարուն չի կարելի տնից որևէ բան դուրս գցել, թե չէ տանը դժբախտություն կպատահի[5]։
  • Եթե Նոր տարուն թղթապանակը կամ խոհանոցը դատարկ է, ապա ամբողջ տարին կարող ես անցկացնել աղքատության մեջ[5]։
  • Շոտլանդացիները հավատում են, որ խարտյաշ և բաց գույնի մազեր ունեցող հյուրերը կարող են դժբախտություն բերել, իսկ թխահեր տղամարդը հաջողություն է բերում տուն[2]։
  • Եթե Նոր տարվա գիշերը աչքդ չկտրես Բիգ Բենից, ապա այն, ինչ մտածում ես, անպայման կկատարվի[6]։

Գերմանիա խմբագրել

  • Ամենազվարճալի ամանորյա ավանդություններից է հետևյալը. որպեսզի տարին հաջող լինի, պետք է «թռնել» դեպի նա` ժամացույցի ղողանջների տակ թռնելով աթոռի վրայից[7]։

Իտալիա խմբագրել

  • Ամանորին հագնելով կարմիր ներքնազգեստ` դեպի քեզ ես ձգում հաջողությանը[8]։
  • Որպեսզի քո կյանքում նորի համար տեղ ազատվի, ընդունված է լուսամուտից դեն նետել հին իրերը։ Իհարկե, այս ավանդույթը հիմա հազվադեպ է պատահում[8]։
  • Եթե տարվա առաջին օրը փողոցում հանդիպես կուզիկի, ապա հաջողությունը կուղեկցի քեզ։ Հաջողություն կլինի նաև, եթե կեսգիշերից հետո գարեջուր խմես[8]։
  • Ասում են, որ ամանորյա սեղանին ձկնկիթի առակայությունը հաջողություն է բերում[8]։

Ռուսաստան խմբագրել

  • «Ում պարտք եմ` բոլորին ներում եմ»։ Տոնից առաջ պետք է տալ բոլոր պարտքերը և հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել ես, որպեսզի Նոր տարին դիմավորես «մաքուր էջով»։ Պետք է նաև տունը կարգի բերել և դեն նետել հին, անպետք իրերը։
  • Տոնական սեղանին ինչքան շատ ուտեստ լինի, այնքան շատ փող կստանաս Նոր տարում։
  • Տոնական գիշերը չի կարելի քնել, այդ դեպքում ողջ տարին կարող ես «քնել»։

Հայաստան խմբագրել

  • Ամանորին մարդիկ ներում են միմյանց։
  • Նոր տարին պետք է նոր հացով սկսել։ Ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ տանը շատ հաց լիներ։ Այն առատություն և հաջողություն է բերում։

Սկանդինավյան երկրներ խմբագրել

  • Հյուսիսում նույնպես ընդունված է Ամանորից առաջ ազատվել հին իրերից` կոտրելով վնասված ափսեներն ու բաժակները։ Այդ փշուրները հաջողություն են բերում[9]։

Ասիայի երկրներ խմբագրել

Վիետնամ խմբագրել

  • Ինչպես բոլոր երկրներում, այստեղ էլ ենթադրվում է, որ Նոր տարին հաջողություն է բերում[10]։
  • Եթե Նոր տարվա առաջին օրը ծիրանենին ծաղկել է, դա խորհրդանշում է տան պաշտպանությունը մութ ուժերից[10]։
  • Որպեսզի Նոր տարին երջանիկ տարի լինի, պետք է ընտանեկան սեղանին դնել խնձոր, կոկոս, պապայա և մանգո[10]։

Հնդկաստան խմբագրել

  • Ամենակարևոր ավանդույթներից «կանի» թալիսմանի պատրաստումը։ Եթե առավոտյան ընտանիքի յուրաքանչյուր անդամը նայի նրան, այն հաջողություն կբերի[11]։

Չինաստան խմբագրել

  • Նոր տարուն ինչքան շատ է աղմուկն ու լույսը, այնքան լավ։ Ասում են, որ հրավառությունները վախեցնում են չար ոգիներին[12]։
  • Տարվա առաջին օրը ավելի լավ է չօգտվել սուր առարկաներից. կարող ես «կտրել» հաջողությունը[12]։
  • Տան մաքրումը պետք է անել տոնից առաջ. չինացիներն ասում են, որ ամանորյա գիշերը մարդկանց վրա հաջողությունը փոշու տեսքով թողող ինչ-որ աստվածային բան է գալիս[13] :

Ճապոնիա խմբագրել

  • Նոր հագուստը երջակություն և առողջություն է բերում։
  • Եթե Նոր տարվա առաջին վայրկյանները դիմավորես ժպիտով, ապա ողջ տարին հաջողությունը կուղեկցի քեզ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новогодние традиции
  2. 2,0 2,1 НОВОГОДНИЕ ПРИМЕТЫ(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Новогодние традиции разных стран». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Белорусский Новый год». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 НАРОДНЫЕ ПРИМЕТЫ из Англии
  6. «Доброе утро» — новогодние приметы
  7. Как встречают Новый год в разных странах?
  8. 8,0 8,1 8,2 8,3 Как встречают Новый год в Италии
  9. В разных странах…
  10. 10,0 10,1 10,2 «Новый год во Вьетнаме (Тет)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. Празднование Нового года в Индии
  12. 12,0 12,1 «Фейерверки и петарды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Как встретить Новый год