Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուղթ (այլ կիրառումներ)

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով։

Թղթի պատրաստումը հին եղանակով

Պատմություն խմբագրել

Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։

 
Թղթե էջ առաջին հայտնի տպագիր գրքից 868 թ. Չինաստան

Ժամանակագրություն խմբագրել

  • 105 թ. - Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանում։
  • 600 թ. - Թուղթը մուտք գործեց Կորեա։
  • 625 թ. - Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
  • 751 թ. - Թալասյան ճակատամարտ - չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում։
  • 1238 թ. - Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին օգտագործել հողմաղացներ։
  • 1770 թ. (մոտավոր) - Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։
  • 1799 թ. - Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
  • 1803 թ. - Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից։
  • 1806 թ. - Հայտնագործվեց պատճենահանման թուղթը։
  • 1827 թ. - Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
  • 1856 թ. - Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը։
  • 1857 թ. - Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը

Արտադրություն խմբագրել

 
Թղթի ֆորմատները

Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը։ Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում։

Թղթի հատկություններ խմբագրել

  • Խզման երկարությունը
  • Կոտրման ունակությունը
  • Սեղմելիությունը
  • Ոլորելիությունը
  • Խոնավությունը
  • Ճերմակությունը

Թղթի տեսակներ խմբագրել

Հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական- նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական։

Խոշորագույն թուղթ արտադրողներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև աստվածություն։
  • A4 ֆորմատի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավել անգամ։
  • Զուգարանի թուղթը հայտնի է դեռևս 14-րդ դարից։ 1857 թ. Նյու Յորքում Ջոզեֆ Ս Գայետտին կազմակերպել է զուգարանի թղթի արտադրությունը։ Ներկայիս տեսքը այն ստացել է 1884 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232