Ագ Գյոլ (ադրբ.՝ Ağ göl Milli Parkı), ազգային պարկ, որը ստեղծվել է 2003 թվականին Բեղամեջի և Փայտակարանի շրջաններում։ Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 17,924 հեկտար (179.24 կմ²)։ Պարկը ստեղծվել է Ագ–Գյոլյան արգելավայրի հիման վրա։

Ագ Գյոլ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Փայտակարան, Բեղամեջ
Կոորդինատներ40°00′33″ հս․. լ. 47°39′00″ ավ. ե.HGЯO
Տարածք17,924 հա (179.24 կմ²)
Հիմնադրված է2003 թվականի հուլիսի 5
Քարտեզ
 Ağgöl National Park Վիքիպահեստում

Տեղագրություն խմբագրել

Ազգային պարկը գտնվում է Միլի հարթավայրում։ Լանդշաֆտը կիսաանապատային է։

Ստեղծման նպատակը խմբագրել

Ստեղծման հիմնական նպատակը ջրա–ճահճային էկոլոգիական համակարգերի պաշտպանությունն է, որտեղ ձմեռում և ձվադրում են չվող և ջրային թռչունները։ Ագ Գյոլ ազգային պարկը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մեջ։

Ֆաունա խմբագրել

Ագ Գյոլ ազգային պարկի կենդանական աշխարհը բազմազան է։ Այստեղ կարելի է տեսնել թռչունների ավելի քան 140 տեսակ։ Դրանցից 89–ը ձվադրում են պարկի տարածքում։

Պատկեր Անվանում Գիտական անվանում
Կաթնասուններ
 
Վարազ Sus scrofa
 
Ճահճակուղբ Myocastor coypus
 
Եղեգնակատու Felis chaus
 
Նապաստակ Lepus europaeus
 
Սովորական աղվես Vulpes vulpes
 
Քարայծ Rupicapra rupicapra
 
Արջամուկ Marmota
 
Բեզոարյան այծ Capra hircus
 
Գորշ արջ Ursus arctos
 
Այծյամ Capreolus capreolus
 
Գորշ գայլ Canis lupus
Թռչուններ
 
Ֆլամինգո Phoenicopterus
 
Սպիտակապոչ արծիվ Haliaeetus albicilla
 
Հավալուսն Pelicanus crispus
 
Մեծ արոս Otis tarda
 
Կարապ Cygnus
 
Արծիվ Aquila
 
Հնդկահավ Meleagris gallopavo
Սուլթանական հավ Gallus gallus
Ձկներ
 
Գայլաձկներ Esox lucius
 
Ծածան Cyprinus carpio

Արտաքին հղումներ խմբագրել