Աղոթագորգ, սաջադա (արաբ․՝ سجادة‎‎, թուրքերեն՝ seccade namazlık; պարս.՝ جانماز, ուրդու՝ جانماز jānamāz, բենգալերեն՝ জায়নামাজ jaênamaj, թաթ.՝ намазлык), հատուկ գորգ, որի վրա մուսուլմանները կատարում են իրենց աղոթքները՝ նամազը։ Աղոթագորգի մի մասի ծայրի նախշը կամարաձև-սրածայր վերջավորություն ունի. նամազ անելուց միշտ գորգը փռում են այնպես, որպեսզի այդ սուր մասը ուղղված լինի Քաաբայի կողմը։

Աղոթագորգ
Rug style Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաուղեգորգ Խմբագրել Wikidata
Նամազի արարողությունը Կահիրեում

Կիրառություն խմբագրել

Արաբական «սաջադա» բառն ունի նույն արմատը, ինչ-որ «մասջիդ» (մզկիթ) բառը։ Աղոթագորգը իսլամադավանների համար համարվում է գործունեության ինքնուրույն վայր պաշտամունքային արարողություն կատարելու համար։ Հիմնականում դրանք նախատեսված են որպես անմաքրությունից՝ նաջիսից պաշտպանվելու միջոց։ Շատ մուսուլմաններ աղոթագորգերին տալիս են մեծ կրոնական նշանակություն և դրանց շնորհիվ, իբր թե, անջատվում են շրջակա աշխարհից ու մեկուսանում[1]։ Աղոթագորգերի կիրառությունը նամազի ժամանակ պարտադիր նախապայման չի համարվում։ Իսկ չափից ավելի կիրառությունը (օրինակ մզկիթում փռած գորգի վրա դնելը) որոշ իսլամական աստվածաբանների կողմից պարսավանքի է ենթարկվում[2]։

Սուֆիզմում աղոթագորգը համարվում է հոգևոր գահ, որը ժառանգաբար փոխանցվում է թարիկատի հիմնադրիրց նրա ղեկավարին[3]։

Չափս խմբագրել

Աղոթելու գորգերն ունեն սահմանափակ չափեր. դրանք թույլ են տալիս ազատորեն կատարել սուջուդը՝ երկրպագություն՝ դուրս չգալով գորգի սահմաններից։

Սովորական աղոթագորգի լայնությունը կազմում է 0, 4-ից մինչև 0, 6 մետրի։ Երկարությունը կազմում է 1-ից մինչև 1, 5 մետր։

Նյութ խմբագրել

Սաջադա պատրաստելու համար որպես հումք են օգտագործվում «մաքուր» կենդանիների մորթին՝ այծ, կով, ոչխար, ուղտ։ Դրանց բրդից են հաճախ գործում աղոթագորգերը։ Որպես սաջադա կիրառվում են նաև տերևները, հիմնականում արմավենու։ Աղոթագորգի բացակայության ժամանակ կարող են որպես գորգ ծառայել հագուստը (վերարկուներ, խալաթներ և այլն), սովորական գործվածքները, թուղթը, որի վրա չկան պատկերված որևէ նկարները և այլն[3]։

Պատմություն խմբագրել

Սաջադա եզրույթը Ղուրանում բացակայում է։ Սակայն պահպանվել են դրա մասին հիշատակություններ հադիսներում։ Այստեղ դրանք նախատեսված են կամ սաստիկ շոգից, կամ էլ սառը գետնից պաշտպանվելու նպատակով[4]։

Եզրույթներ խմբագրել

  • Ֆարրաշ՝ ծառա, ով աղոթողի տիրոջ ոտքերի տակ է փռում աղոթագորգը։
  • Սաջադա՝ թարիկատի հոմանիշը և սիլսիլի հաջորդականությունը։
  • Սահիբ աս սաջադա՝ թարիկատի ղեկավար։
  • Սաջադատ իրշիդ՝ դաստիարակչական գործունեություն անցկացնելու տեղ և իրավունք։

Արվեստ խմբագրել

Իսլամադավան ժողովուրդների մոտ աղոթագորգեր պատրաստելը դարձել է տնայնագործական արտադրության և արվեստի գլխավոր ուղղություններից մեկը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пять столпов ислама // Кругосвет
  2. Ибн Таймия. «Маджмуу ль-фатава» — (22/16, 177).
  3. 3,0 3,1 Ислам: ЭС, 1991
  4. Аль-Бухари. хадис № 379 // сб. хадисов «Сахих»; Муслим. хадис № 513 // сб. хадисов «Сахих»
  5. Гамзатова П. Р. Функции молитвенного ковра в культуре ислама. сб. ГИТИС «Искусство и религия», Москва 1998. — С.260-272

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղոթագորգ» հոդվածին։