Աղավնի (ֆիլմ, 1927)
«Աղավնի» (անգլ.՝ The Dove), Ռոլանդ Ուեստի 1927 թվականի ամերիկյան համր մելոդրաման՝ ըստ Մակ Ուիլլարդի համանուն պիեսի[3]։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար» (Ուիլյամ Քեմերոն Մենզիս)[4]։ Ֆիլմը պահպանվել է միայն մասամբ` ժապավենի ինը գալարներից Կոնգրեսի գրադարանում պահպանվել են միայն չորսը[5][6]։ 1932 թվականին թողարկվել է ֆիլմի ռեմեյքը՝ «Ռիո աղջիկը» անունով, որի գլխավոր դերում խաղում էր Դոլորես դել Ռիոնը ։
Աղավնի անգլ.՝ The Dove | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2], անկախ ֆիլմ և համր կինո |
Թվական | 1927 |
Լեզու | համր կինո |
Ռեժիսոր | Ռոլանդ Վեսթ |
Պրոդյուսեր | Նորմա Թոլմաջ և Ջոզեֆ Շենկ |
Սցենարի հեղինակ | Փոլ Բեռն, Ռոլանդ Վեսթ, Ուիլարդ Մաք և Ուոլես Սմիթ |
Դերակատարներ | Նորմա Թոլմաջ, Նոյ Բիրի ավագ, Գիլբերտ Ռոլանդ, Հարրի Մայերս, Էդի Բորդեն, Նոյ Բիրի կրտսեր, Կալլա Փաշա, Բրիսլի Շոու և Միխայիլ Վավիչ |
Օպերատոր | Օլիվեր Թ․ Մարշ |
Մոնտաժ | Հել Ս․ Քերն |
Տևողություն | 90 րոպե |
The Dove (1927 film) Վիքիպահեստում |
Սյուժե խմբագրել
Պարուհի Դոլորեսը աշխատում էր սրճարանում, որի բեմական կեղծանունը Աղավնի էր։ Նա սիրահարվում է երիտասարդ մեքսիկացի կաբալյերոյին։ Սակայն նրան սիրահարված էր հողատեր Դոն Խոսեն, որին պատկանում էր սրճարանը։ Նա ցանկանում էր տիրանալ աղջկան և մտադիր չէր կանգնել ոչնչի առաջ։
Ֆիլմի նկարանահանումների նախնական շրջանը տեղի են ունեցել Մեքսիկայում։ Սակայն հետո` Մեքսիկայի պոտենցյալ քաղաքական բարդությունների պատճառով, United Artists ընկերության ղեկավարության կողմից որոշվեց սյուժեն տեղափոխել «չեզոք երկիր»։
Ֆիլմը դարձավ «United Artists» ընկերությունում Նորմա Թոլմաջի աշխատանքի համար հաղթական։
Դերերում խմբագրել
- Նորմա Թոլմաջ — Դոլորես
- Նոյ Բիրի] — Դոն Խոսե Մարիա և Սանդովալ
- Գիլբերտ Ռոլանդ — Ջոննի Պաուելլ
- Էդդի Բորդեն — Բիլլի
- Գարրի Մայերս — Մայք
- Միխաիլ Վավիչ — Գոմես
- Կալլա Պաշա — կոմանդանտե
- Մայքլ Դարկ — կապիտան Սանդովալ
- Ուոլտեր Դենիելս — հարբեցողուհի
- Օլգա Բակլանովա — հատված (տիտրերում ցուցադրված չէ)
- Ուայտ Էլիս — հատված (տիտրերում ցուցադրված չէ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.imfdb.org/wiki/Dove,_The_(1974)
- ↑ http://www.movieweb.com/movie/the-dove
- ↑ Reid, John Award-Winning Films of the 1930s. — 2004. — С. 69. — ISBN 9781411614321
- ↑ «NY Times: The Dove». New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Anna May Wong: A Complete guide to Her Film, Stage, Radio and Television Work by Philip Leibfried and Chei Mi Lane page 59 c.2004
- ↑ Progressive Silent Film List: The Dove at silentera.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնի (ֆիլմ, 1927)» հոդվածին։ |