Ակնագարիկ (ակնակլունձ, տիկնակլունձ), կոպի ճարպագեղձի սուր թարախային բորբոքում։

Ակնագարիկ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՈսկեգույն ստաֆիլոկոկ[1]
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9373.11
 Stye Վիքիպահեստում

Հիվանդության նախանշաններ խմբագրել

Հիվանդության սկզբում կոպի եզրը դառնում է ցավոտ, կարմրավուն, այտուցված։ 3-4 օր անց առաջանում է թարախային գլխիկ, որից հետագայում թարախ է արտադրվում։ Առավել հաճախ առաջանում է հիգիենային կանոնները խախտելիս, աչքերը կեղտոտ երեսսրբիչով, թաշկինակով սրբելիս կամ ձեռքերով տրորելիս։

Երբեմն բորբոքումն արդյունք է երկարատև և ծանր հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման (օրինակ՝ հաճախ է կրկնվում շաքարախտի ժամանակ)։

Բուժում խմբագրել

Ակնագարիկ առաջանալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել ակնաբույժի։ Չի կարելի թարախը սեղմելով հանել, քանի որ վարակը կարող է արյունատար անոթներով տարածվել և հանգեցնել լուրջ բարդությունների՝ ուղեղապատյանաբորբի, արյան վարակման։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, օգտագործել պաշտպանական ակնոց (փոշոտ միջավայրում աշխատելիս), ժամանակին բուժել օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլացնող հիվանդությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disease Ontology — 2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնագարիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 226  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։