Վարելա Ալֆրեդո (Varela, սեպտեմբերի 24, 1914(1914-09-24), Բուենոս Այրես, Արգենտինա - փետրվարի 25, 1984(1984-02-25)[1], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող և հասարակական գործիչ։

Ալֆրեդո Վարելա
իսպ.՝ Alfredo Varela
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1914(1914-09-24)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էփետրվարի 25, 1984(1984-02-25)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունգրող և լրագրող
ԿուսակցությունԱրգենտինայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
և Medal for Peace

Կյանք և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսում։ Արգենտինայի կոմկուսի անդամ 1934 թվականից, ԱԿԿ-ի կենտկոմի անդամ 1963 թվականից։ Խաղաղության կողմնակիցների շարժման նախաձեռնողներից, Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ (կազմակերպման օրից), 1956 թվականից՝ ԽՀԽ բյուրոյի անդամ, 1969 թվականից՝ ԽՀԽ քարտուղար։ Արգենտինայի խաղաղության խորհրդի փոխպրեզիդենտ։ Բազմիցս բանտարկվել է։ Մահացել է 1984 թվականի փետրվարի 26-ին՝ Արգենտինայում։

Ստեղծագործություն խմբագրել

Վարելայի «Սև գետ» (1943 թվական) վեպը նվիրված է բատրակների կյանքին ու հեղափոխական պայքարին։ 1948 թվականին գրել է «Արգենտինացի ժուռնալիստը Սովետական Միությունում» գիրքը։ «Գուեմեսը և գաուչոների պատերազմը» (1944 թվական), «Խորխե Կալվո, հերոսական երիտասարդություն» (1952 թվական) վավերագրական վիպակների հեղինակ է։ Նրա բազմակողմանի հրապարակախոսությունը նվիրված է խաղաղության, սոցիալիզմի, առաջադեմ մշակույթի համար մղվող պայքարին։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» ստացել է Լենինյան մրցանակ (1972 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 բնակիչների գրանցում ըստ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։