Ալֆոնսո Ռեյես

մեքսիկացի գրող, թարգմանիչ, լրագրող, դիվանագետ, մշակութային գործիչ

Ալֆոնսո Ռեյես (իսպ.՝ Alfonso Reyes Ochoa, մայիսի 17, 1889(1889-05-17)[1][2][3][…], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 27, 1959(1959-12-27)[4][5][1][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի գրող, թարգմանիչ, լրագրող, դիվանագետ, մշակութային գործիչ, ազգային բանահյուսության մեծագույն գործիչ։

Ալֆոնսո Ռեյես
իսպ.՝ Alfonso Reyes Ochoa
Ծնվել էմայիսի 17, 1889(1889-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1959(1959-12-27)[4][5][1][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, իրավաբան, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան, գրող և մարդասեր
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
ԱնդամակցությունԱզգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա[6] և Ateneo de la Juventud?
ԱշխատավայրՄեքսիկայի քոլեջ
Պարգևներ
 Alfonso Reyes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալֆոնսո Ռեյեսը ծնվել է 1889 թվականին Մոնտերեյում՝ մեքսիկացի ռազմական և քաղաքական գործիչ Բերնարդո Ռեյեսի ընտանիքում։ Հայրը 1913 թվականին մահացել է երկրի նախագահ Ֆրանցիսկո Մադերոյի դեմ ապստամբության ժամանակ։ Ալֆոնսո Ռեյեսը ուսանել է իրավագիտություն, եղել է մեքսիկական երիտասարդական գրական ակումբի շրջանակի հիմնադիրներից մեկը։ Դասավանդել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, 1913 թվականից ծառայել է Ֆրանսիայում։ Ավելի ուշ ապրել և աշխատել է Կուբայում, ինչպես նաև Իսպանիայում (1914-1924), որտեղ նա սովորել է լրագրությունը և հրապարակել է աշխատանքներ իսպանական բարոկկոյի մասին, և ծանոթանալով Խոսե Օրտեգա ի Գասետի հետ, համագործակցել նրա Revista de Occidente («Արևմտյան տեսություն») ամսագրի հետ։ 1927-1930 թվականներին Բուենոս Այրեսում զբաղեցրել է Մեքսիկայի դեսպանի պաշտոնը, որտեղ ամեն կիրակի ընթրել է Խորխե Լուիս Բորխեսի հետ։ 1939 թվականին վերադարձել է Մեքսիկա, որտեղ գլխավորել է Իսպանիայի տունը, ապա՝ Մեխիկոյի ազգային քոլեջը, որը բազմաթիվ իսպանացի ներգաղթյալների համար տուն է դարձել։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ալֆոնսո Ռեյեսը բանաստեղծությունների, պոեզիայի, դրամայի, արձակի ստեղծագործությունների, գրականության պատմության և փիլիսոփայության աշխատությունների, էսսեների հեղինակ է։ Թարգմանել է Իլիականը, Լորենս Սթեռնին, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները։ Ռեյեսն ունի հսկայական ժառանգություն, Մեքսիկայում նրա ստեղծագործությունների հավաքածուն հրատարակվել է 26 հատորներում (1955-1993)։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • Pausa (1926)
  • 5 casi sonetos (1931)
  • Yerbas del Tarahumara (1934)
  • Otra voz (1936)
  • Cantata en la tumba de Federica Garcia Lorca (1937)

Դրամաներ խմբագրել

  • Ifigenia Cruel (1924, на её основе написали оперы Роберто Тельес Оропеса и Леандро Эспиноса)

Էսսեներ խմբագրել

  • Cuestiones estéticas (1911)
  • Visión de Anáhuac (1915)
  • El suicida (1917)
  • Cartones de Madrid (1917)
  • Simpatías y diferencias (1921)
  • Vísperas de España (1921)
  • Calendario (1924)
  • Cuestiones gongorinas (1927)
  • Discurso por Virgilio (1931)
  • Homilía por la cultura (1935)
  • Capítulos de Literatura Española (1939-1945)
  • Pasado Inmediato (1941)
  • La experiencia literaria (1942)
  • El deslinde (1944)
  • Tres puntos de exegética literaria (1945)
  • Trazos de historia literaria (1951)
  • Trayectoria de Goethe (1954)
  • La X en la Frente (1952)
  • Memorias de Cocina y Bodega (1953)
  • Estudios Helénicos (1957)

Պոեզիա խմբագրել

  • Árbol de Pólvora (1953)
  • Quince Presencias (1955)

Ճանաչում խմբագրել

1973 թվականին Մեքսիկայում ստեղծվել է Ալֆոնսո Ռեյեսի անվան միջազգային մրցանակ, որի դափնեկիրներից են` Խորխե Լուիս Բորխեսը (1973), Ալեոխո Կարպենտերը (1975), Անդրե Մալրոն (1976), Խորխե Գիլենը (1977), Կառլոս Ֆուենտեսը (1979), Օկտավիո Պասը (1985), Ադոլֆո Բիոյ Կասարեսը (1990), Հարոլդ Բլումը (2003), Ջորջ Սթայները (2007)։

Գրականություն խմբագրել

  • Robb J.W. El estilo de Alfonso Reyes (Imagen y estructura). México: FCE, 1978
  • Rangel Guerra A. Las ideas literarias de Alfonso Reyes. Segunda edición. México: El Colegio de México, 1991
  • Conn R.T. The Politics of Philology. Alfonso Reyes and the Invention of the Latin American Tradition. Lewisburg:Bucknell UP, 2002
  • Dantan J.G. Alfonso Reyes. México: Planeta DeAgostini, 2004
  • Perea Alberto E. Los imprescindibles: Alfonso Reyes. México: Ediciones Cal y Arena, 2007
  • Борхес Х. Л. Альфонсо Рейес // Собрание сочинений. Т.II. СПб: Амфора, 2005, с.729-731

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Ռեյես» հոդվածին։