Ալոնիսոսի ազգային ծովային պարկ

Ալոնիսոսի ազգային ծովային պարկ (հուն․՝ Εθνικό Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου Βορείων Σποράδων, ΕΘΠΑΒΣ), ազգային պարկ է, որը տեղակայված է Հունաստանի արևելյան առափնյա հատվածի երկայնքով։ Հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ պահպանվող ծովային տարածքը և զբաղեցնում է 2 260 քառ․կմ տարածք[1]։

Ալոնիսոսի ազգային ծովային պարկ
Εθνικό Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου Βορείων Σποράδων, ΕΘΠΑΒΣ
Ալոնիսոսի ազգային ծովային պարկ
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Հունաստան
Հիմնվել է1992
Մակերես2260 կմ²
Ալոնիսոսի ազգային ծովային պարկը գտնվում է Հունաստանում
Ալոնիսոսի ազգային ծովային պարկ
Ալոնիսոսի ազգային ծովային պարկը գտնվում է Երկիրում
Ալոնիսոսի ազգային ծովային պարկ

Ազգային պարկի կազմի մեջ են մտնում՝ Ալոնիսոս (64 քառ․ կմ) կղզին, ինչպես նաև 6 ոչ մեծ կղզիներ։ Դրանք են Պերիստերան (14 կմ²), Կիրա-Պանայան (25 կմ²), Յուրան (11 կմ²), Պսատուրան (0,76 կմ²), Պիպերոնին (4,2 կմ²) և Սկանդզուրան (6,2 км²), ինչպես նաև նրա կզմում են 22 անմարդաբնակ կղզիներ։ Պարկը գտնվում է Հյուսիսային Սպորադիայում։ Ձևավորվել է 1992 թվականի մայիսի 16-ի նախագահական հրամանով, որպեսզի պահպանվեն սպիտակափորավոր փոկերը (Monachus monachus

Պատմություն խմբագրել

Գերմանացի կենսաբան և կենդանիների վերաբերյալ վավերագրական ֆիլմեր ստեղծող Թոմաս Շուլց-Վեսթրումը, հունական կղզիներում իր գտնվելու ընթացքում և 1976 թվականին մի շարք հետազոտություններից հետո, նշեց էկոլոգիական և բիոլոգիական արժեքները տարածքի, և առաջ քաշեց պահպանվող գոտու ստեղծման հարցը։ Վեց տարի անց Ալոնիսոս կղզու ձկնորսների հետ խորհրդակցությունից հետո, նրանք համաձայնվեցին շրջանում պարկի ստեղծման ծրագրի հետ և պատրաստակամություն հայտնեցին այն պաշտպանել։ 1986 թվականին Մագնեսիայի պրեֆեկտուրայի գրասենյակը հրապարակեց առաջին հրամանագիրը՝ տարածքը պաշտպանելու վերաբերյալ, որին հաջորդեց շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և առևտրի նախարարությունների որոշումները[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Կղզու վրա գերակայում են կրաքարային ժայռերը։ Դրանք հիմնականում բնութագրվում են որպես կտրուկ ժայռոտ լանջեր, որոնք իջնում են դեպի քարանձավներ և ծով, որոնք կարևոր բնակվելու միջավայր են հանդիսանում փոկերի համար։ Կլիման բնութագրվում է որպես Միջերկրածովային։ Ձմռան ընթացքում տեղումները չափավոր են, իսկ ամառները բնութագրվում են երկար չոր եղանակներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 17 °C է, իսկ միջին տեղումները` 515 մմ։ Օգոստոսի ընթացքում մելտեմիան է, որը միջինից շատ ուժեղ հյուսիսային քամի է, և այն փչում ու թարմացնում է օդը և առաջացնում է ծովում զգալի անհանգստություններ։

Ֆաունա խմբագրել

2003 թվականին պարկի շրջանակներում, տարբեր հաշվարկներով 40-ից մինչև 250 սպիտակափոր փոկեր էին բնակվում[3][4]։ Արգելոցի ջրերում ապրում է ավելի քան 300 տեսակ ձուկ, իսկ կետաձևերից սպիտակակող դելֆինը (Delphinus delphis), շերտավոր դելֆինը (Stenella coeruleoalba), սովորական գրինդան (Globicephala melas), կաշալոտը (Physeter macrocephalus) և բավական հազվադեպ -- խոյադելֆինը (Orcinus orca)[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Marine Parks and zoos» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 25 марта 2016-ին.
  2. (հուն.) Important moments in the history of the Alonnisos Marine Park Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
  3. 3,0 3,1 Bob Gibbons Greece. — Oxford University Press, 2003. — С. 191-194. — 316 с. — (Travellers' nature guides). — ISBN 0198504373
  4. Brian Garrod, Julie C. Wilson Marine Ecotourism: Issues and Experiences. — Channel View Publications, 2003. — С. 216. — 266 с. — (Aspects of tourism). — ISBN 1873150415