Ալիա Բախա ադ-Դին Տուկան (արաբ․՝ علياء بھاء الدين طوقان‎‎), կամ թագուհի Ալիա ալ-Հուսեյն (արաբ․՝ علياء الحسين‎‎; 25, դեկտեմբերի 25, 1948(1948-12-25), Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 9, 1977(1977-02-09), Ամման, Հորդանան), Հորդանանի թագուհին, Հուսեյն Իբն Թալալի երրորդ կինը, Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Նաբլուս նահանգի կառավարիչ՝ Տուկան տոհմի ներկայացուցիչ։

Ալյա ալ-Հուսեյն
 
Կրթություն՝ Հանթեր քոլեջ
Մասնագիտություն՝ royal consort
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1948(1948-12-25)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Վախճանի օր փետրվարի 9, 1977(1977-02-09) (28 տարեկան)
Վախճանի վայր Ամման, Հորդանան
Քաղաքացիություն  Հորդանան
Հայր Baha Toukan?
Ամուսին Հուսեյն I իբն Տալալ
Զավակներ Հայա բինթ ալ-Հուսեյն, Ալի բին ալ-Հուսեյն և Princess Abir Muhaisen?
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ

Դիվանագետ Բախա ադ-Դին Տուկանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ալիա Բախա ադ-Դին Տուկանը ծնվել է 1948 թվականին՝ Կահիրեում, դիվանագետ Բախա ադ-Դինի Տուկանի և Խանախի ընտանիքում։ Հոր կողմից նա սերում էր պաղեստինյան Տուկան ազդեցիկ տոհմից, որի ներկայացուցիչները կառավարում էին Նաբլուս նահանգում։ Մինչև դստեր ծնունդը ընտանիքը Նաբլուսից տեղափոխվել Աս-Սալատ, Հորդանան։ Ապագա թագուհու հայրը դիվանագիտական ծառայության է անցել Հորդանանի արքա՝ Աբդալե իբն Հուսեյինի մոտ, Ալիան ծնվեց, երբ նա Հորդանանի դեսպանն էր Եգիպտոսում[1][2]։

Ապագա ամուսինը տեսել է Ալիային, երբ նա մեկ տարեկան էր։ Արքայազն Հուսեին իբն Տալալը, ով 30 տարեկան էր, սովորում էր Ալեքսանդրիայի Վիկտորիա քոլեջում և արձակուրդների ժԱմմանակ ապրում էր դեսպանի նստավայրում, Կահիրեում։ Ալիայի մանկությունն ու պատանեկությունը անցել են Հորդանանի դիվանագիտական հանձնարարությունների ժԱմմանակ՝ Եգիպտոսում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում, որտեղ հոր հետ տեղափոխվում էր նաև ընտանիքը[2][3][4]։

Լոնդոնում նա սովորել է մասնավոր դպրոցում։ Հռոմում, Ջոն Ֆելիչեի կենտրոնում քաղաքագիտություն է ուսումնասիրել, որն ավարտել է բակալավրի աստիճանով։ Նյու-Յորքում ընդունվել է Հանթերի քոլեջ, որը ավարտել է հասարակության հետ կապերի մագիստրոսի և հոգեբանության բակալավրի աստիճաններով[2]։

Ալիան ակտիվ սպորտային կյանք էր վարում, ցանկանում էր դիվանագետ դառնալ, սակայն Հուսեյին իբն Տալալ արքայի հետ պատահական հանդիպումը փոխեց նրա կյանքը։ Միապետը երկրորդ անգամ էր ամուսնացած, սակայն նրանց հանդիպման ժԱմմանակ կնոջ հետ հարաբերությունները արդեն սառել էին[2][5]։

1971 թվականին Ալիան ընտանիքի հետ Նյու Յորքից վերադարձավ Ամման, որտեղ աշխատանքի է տեղավորվել «Royal Jordanian» ավիաընկերության հասարակության հետ կապերի բաժնում։ 1972 թվականի դեկտեմբերին Հուսեինն ու Ալին ամուսնացան[2][6]։

Հորդանանի թագուհի խմբագրել

Ալիան հիմնադրել է Հորդանանի թագուհու գրասենյակը, և դարձել Հորդանանի առաջին թագուհին, ով զբաղեցնում է հասարակական ակտիվ դիրք։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում սոցիալական զարգացման շրջանակներում ծրագրերի ֆինանսավորմանը, կանանց և երեխաների պաշտպանությանը, առաջին հերթին՝ որբ երեխաներին և անապաստաններին։ Նրա օրոք բարձրացել է երկրի բժշկական հաստատությունների ծառայությունների մատուցման մակարդակը, աղքատ ընտանիքների երեխաները կարողացել են իրականացնել իրենց կրթության իրավունքը, երկրում հիմնվել է գրադարանների ցանց[2]։

Օժանդակելով ազգային մշակույթի զարգացումը, Ալիան աջակցել է Ազգային ֆոլկլորային խմբի, Նկարչական պատկերասրահի ստեղծմանը, վերջինս կրում է նրա անունը[2]։

1974 թվականի ապրիլի 4-ին, թագուհու ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց, որը Հորդանանի կանանց հնարավորություն էր ընձեռնում մասնակցել ընտրություններին և ընտրվել խորհրդարանում։ Սակայն այս օրենքի ազդեցությունը դադարեցվել էր՝ 1974-1989-ական թվականներին Հորդանանում խորհրդարանական կյանքի բացակայության պատճառով[2]։

1972 թվականի դեկտեմբերի 24-ին Ալիան արժանացել է՝ Հուսեյին իբն Ալիի Մեծ ժապավենի շքանշանի և Վերածնունդ բարձրագույն շքանշանի հատուկ մեծ աստղի։ 1976 թվականին թագուհին ստացել է ֆիլիպինյան Գաբրիելա Սիլինգի օրդեն[7], Թանկարժեք թագի 1-ին աստիճանի պատվո շքանշան և Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո շքաննշան[8]։

Թագուհի Ալիա ալ- Հուսեինը մահացել է ուղղաթիռի կործանման հետևանքով, երբ Հորդանանի հարավում գտնվող Տաֆիլեխ հոսպիտալից վերադառնում էր Ամման, 1977 թվականի փետրվարի 9-ին[9]։ Նրան հուղարկավորել են թագավորական գերեզմանոցում, Ալ-Մակվարի աթոռանիստ վայրում։ Թագուհու թաղման վայրում հանգստարան են կառուցել[10]։ Թագուհու անունն է կրում Ամմանի միջազգային օդանվակայանը։ Հորդանանում նրա պատվին են կոչվել նաև մի շարք բարեգործական, բժշկական և կրթական կենտրոններ[11]։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

Նշանադրությունից չորս ամիս անց, 1972 թվականի դեկտեմբերի 24-ին Ամմանում տեղի է ունեցել Ալիա Բահա ադ-Դին Տուկանի և Հուսեյին իբն Տալալի պսակադրությունը։ Նրանք երկու երեխա ունեցան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «بالصور - ذكرى استشهاد الملكة علياء الحسين اليوم» (արաբերեն). وكالة جراسا الاخبارية.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Alia Baha Uddin Toukan, "Queen Alia Al Hussein" of Jordan» (անգլերեն). Rootsweb. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին.
  3. Naina (25 августа 2014). «Queen Alia». The four wives of King Hussein (անգլերեն). Royalista. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին.
  4. هذه قصة امي الملكة علياء (6 октября 2013). «(ابنة)(السفير) بقلم:الاميرة هيا بنت الحسين الحلقة الأولى والثانية» (արաբերեն). Rasseen.
  5. «بالصور"الأميرة هيا" تروي قصة والدتها الملكة علياء وكيف ترعرعت في بيت والدها» (արաբերեն). Raialyoum. 11 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «قصة حياة الملكة علياء والدة الأميرة هيا الحسين» (արաբերեն). Al Hyat. 30 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին.
  7. «Official Week in Review: March 1 — March 9, 1976» (անգլերեն). Official Gazette of the Republic of the Philippines. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Al-Hashimi Dynasty» (անգլերեն). Royalark.
  9. Easton, 2013, էջ 37
  10. Scott Mehl. «Alia Baha el-Din Toukan, Queen Consort». Jordanian Royal Burial Sites (անգլերեն). Unofficial royalty.
  11. «الملكة علياء الحسين.. 37 عاما على رحيل شهيدة الواجب الإنساني» (արաբերեն). Al Ghad. 9 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Jordanian In Memoriam» (անգլերեն). Unofficial Royalty.

Գրականություն խմբագրել

[рус.]. — Москва : Litres, 2013. — С. 22–23. — 130 с. — ISBN 5-45738-176-5.* Easton, R. Royal Dates with Destiny : [անգլ.]. — Stroud : Amberley Publishing Limited, 2013. — P. 37. — 256 p. — ISBN 1-44562-031-6.

Արտաքին հղումներ խմբագրել