Ալիս Օզի (ֆր.՝ Alice Ozy, իրական անուն-ազգանունը՝ Ժյուլի-Ժյուստին Պիյուա, օգոստոսի 6, 1820(1820-08-06)[1], Փարիզ - մարտի 3, 1893(1893-03-03)[2], boulevard Haussmann, Փարիզի 8-րդ շրջան[3][2]), ֆրանսիացի դերասանուհի և կուրտիզանուհի։

Ալիս Օզի
ֆր.՝ Alice Ozy
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1820(1820-08-06)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էմարտի 3, 1893(1893-03-03)[2] (72 տարեկան)
Մահվան վայրboulevard Haussmann, Փարիզի 8-րդ շրջան[3][2]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Pilloy
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
 Alice Ozy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ալիս Օզի. Թեոդոր Շասերիոյի նկարը, 1849, Դետրոյթի արվեստի ինստիտուտ

Առաջին անգամ հանդես է եկել 1840 թվականին Վարիետե թատրոնում (ֆր.՝ Théâtre des Variétés)։ Որպես բեմական անուն վերցրել է մոր ազգանունը։ Դերասանական արվեստի նրա առաջին ուսուցիչը եղել է Բեռնար Լեոնը, որը նրան օգնություն է ցուցաբերել։ Ավելի ուշ Օզին նրա հետ խաղացել է Բատինյոլ թատրոնում։ Եղել է նաև Վոդևիլ, Պորտ Սեն Մարտեն և Պալե Ռոյալ (ֆր.՝ Théâtre du Palais-Royal) թատրոնների դերասանուհի։ Նրա համար հատկապես հեշտ են եղել կատակերգական բնութագրական դերերը։ Ճանաչման է հասել որպես քառյակերգերի կատարող։ Ժամանակակիցները Ալիսին նկարագրել են «կենդանի և հրապուրիչ դեմքով, շագանակահեր շքեղ մազերով, փափլիկ կազմվածքով, լավ հագնվող» անհատականության, իսկ նրա «շքեղ ադամանդները շողում էին գրեթե նույնչափ վառ, ինչքան նրա սեփական աչքերը»[4]։

Բեմը թողել է 1855 թվականին։

Եղել է Օմալի դքսի, Թեոֆիլ Գոթիեի, Թեոդոր դե Բանվիլի, Թեոդոր Շասերիոյի, Շառլ և Վիկտոր Հյուգոների, Նապոլեոն III-ի սիրուհին։

Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանոցում։ Գերեզմանատանը դրված է Լեոն Ֆագելի և Գյուստավ Դորեի ստեղծած հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 մահվան վկայական
  3. 3,0 3,1 3,2 http://alexandredumas.org/Corpus/Auteurs?ID=267
  4. Charles Hervey, Alexandre Lacauchie. The theatres of Paris. 1847. p. 208.

Գրականություն խմբագրել

  • Charles Hervey, Alexandre Lacauchie. The theatres of Paris. 1847. p. 208.
  • Louis Loviot Alice Ozy. 1910.
  • Jean-Louis Vaudoyer. Alice Ozy ou, l’Aspasie moderne. 1930. Trémois. Paris.
  • Une muse romantique, Alice Ozy et Théodore Chassériau, Lucy Auge, Paris, 1925
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Օզի» հոդվածին։