Ալեքսեյ Պորոշենկո (ուկրաիներեն՝ Порошенко Олексій Петрович, մարտի 6, 1985(1985-03-06), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, դիվանագետ։ 2014 թվականի նոյեմբերի 27-ից Ուկրաինայի VIII գումարման պատգամավոր։ Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի ավագ որդին։

Ալեքսեյ Պորոշենկո
 
Կուսակցություն՝ Եվրոպական համերաշխություն
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, INSEAD?, Իթըն քոլեջ և Q12110520? (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մարտի 6, 1985(1985-03-06) (39 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
Հայր Պետրո Պորոշենկո
Մայր Մարինա Պորոշենկո

Կենսագրություն խմբագրել

 
Ուկրաինայի Գերագույն ռադա. 2015 թվական
 
Ալեքսեյ Պորոշենկոն Ուկրաինայի Գերագույն ռադայում

2002 թվականին ավարտել է Ուկրաինայում Կլովսկի լիցեյը[1]։ 2001-2002 թվականներին սովորել է Իտոնի քոլեջում (Մեծ Բրիտանիա)[2]։ 2002-2003 թվականներին սովորել է Վինչեստերի քոլեջում (Մեծ Բրիտանիա)[2]։

2002-2006 թվականներին սովորել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան ազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների բաժնում[3]։ 2004-2007 թվականներին սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (Մեծ Բրիտանիա)[2][4]։ 2008 թվականին ավարտել է Տ․ Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը՝ «միջազգային բիզնես» մասնագիտությամբ[3]։ 2011-2012 թվականներին սովորել է INSEAD (Diversity Fund Scholarship) բիզնես դպրոցում Ֆրանսիայում և Սինգապուրում[2][5]։

2006 թվականին աշխատել է Merrill Lynch բանկում՝ որպես վերլուծաբան[2]։

2007-2009 թվականներին աշխատել է «ԿԿ Ռոշեն» ՊՁ-ում՝ որպես ֆինանսական աշխատանքների տնտեսագետ[6]։

2009 թվականին աշխատել է «ԿԿ Ռոշեն»-ում՝ որպես տարածքային բաժնի իրացման գծով մենեջեր[6]։

2009-2010 թվականներին աշխատել Է Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի աշխատանքի ապահովման դեպարտամենտի խորհրդականների բաժնի խորհրդականի պաշտոնում[4][6]։

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին եղել է Շանհայում (ՉԺՀ) Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության առևտրատնտեսական առաքելության ղեկավարի տեղակալ (հայրն այդ ընթացքում զբաղեցրել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը)[7][8]։

2010 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Շանհայում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունում առևտրատնտեսական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար[6][9]։

2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի հունիսը եղել է Շանհայում Գլխավոր Հյուպատոսության տնտեսական հարցերի բաժնի փոխդեսպան[6][8]։

«Պոդիլյա» սննդի ընկերության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ[9][10]։

Հասարակական գործունեություն խմբագրել

2013 թվականից՝ Վիննիցայի մարզային խորհրդի պատգամավոր, «Բատկիվշչինա» խմբակցության անդամ, մարզային խորհրդի սոցիալ-տնտեսական զարգացման, բյուջեի և ֆինանսների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2013 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած № 3 ընտրատարածքից (Բերշադ, Բերշադի շրջան) ընտրվել է Վիննիցայի շրջանային խորհրդի պատգամավոր։ Նրա թեկնածության օգտին քվեարկել Է ընտրողների գրեթե 80 %-ը[11]։

Ալեքսեյի խոսքով՝ 2014 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դոնբասում զինված հակամարտության ժամանակ նա ուրիշի ազգանունով վերագրվել է ականանետային ստորաբաժանմանը և Կրամատորսկի մոտ ծառայություն է իրականացրել։ Նա առանձին ապրում էր շտաբում, որտեղ գտնվում էր պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը։ Մարտերին չի մասնակցել[12][13][14][15][16]։

Միջազգային գործունեություն խմբագրել

Սինգապուրի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար[17]։

Միջխորհրդարանական միությունում ուկրաինական պատվիրակության անդամ[18]։ 2017 թվականի ապրիլի 11-ին Ալեքսեյ Պորոշենկոն Գերագույն Ռադայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան բոյկոտելու է Միջխորհրդարանական միության վեհաժողովի անցկացումը Սանկտ Պետերբուրգում[19]։

2015 թվականին Ալեքսեյ Պորոշենկոն քվեարկել Է «Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին (Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների և դատավորների անձեռնմխելիության վերաբերյալ)», որի հեղինակը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն էր[20]։

2017 թվականի օգոստոսին Ալեքսեյ Պորոշենկոն դարձել է ուկրաինացի քաղաքական գործիչներից առաջինը, որը հաղթել է Սինգապուրի համագործակցության ծրագրի (SCP) մրցույթում և անցել է պետական կառավարման և պլանավորման ոլորտում ստաժավորում, ինչպես նաև զարգացման ռազմավարությունների ձևակերպում Սինգապուրի կառավարական կառույցների աշխատանքի օրինակով[21][22]։ Սինգապուր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում շուրջ 50 պետծառայողներ ուսուցում են անցել Սինգապուրում՝ պետական կառավարման քոլեջի հիմքի վրա[23]։

2018 թվականի սեպտեմբերի 21-ին, ըստ VoxUkraine անկախ վերլուծական պլատֆորմի վարկածի, բարեփոխումների աջակցման ինդեքսով Ալեքսեյ Պորոշենկոն մտել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ութերորդ նստաշրջանի ամենաարդյունավետ ժողովրդական պատգամավորների տասնյակում, որոնք աջակցել են բարեփոխիչ օրենքներին[24]։

2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ալեքսեյ Պորոշենկոյի նկատմամբ[25][26]։

Օրինաստեղծ գործունեություն խմբագրել

Ալեքսեյ Պորոշենկոն դարձել է 2016 թվականի փետրվարի 2-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից ընդունված № 3150 օրինագծի համահեղինակը՝ «պատերազմի վետերանների կարգավիճակի, նրանց սոցիալական պաշտպանության երաշխիքների մասին» Ուկրաինայի օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին, որը վերաբերում է զոհվածների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուժեղացմանը։ Օրինագիծը նախատեսում է չեղյալ հայտարարել արտոնությունների տրամադրման բացարձակ անարդար սահմանափակումները նրանց ընտանիքներին, ովքեր զոհվել են՝ պաշտպանելով Ուկրաինան[27][28][29]։

Ալեքսեյ Պորոշենկոն 36 օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է դարձել[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Двойняшки Порошенко отгуляли выпускной за рубежом: фото» (ռուսերեն). Znaj.ua.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Сын за отца: что карьера Алексея Порошенко говорит о президенте Украины». platfor.ma. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Порошенко Олексій Петрович». Slovoidilo.ua.
  4. 4,0 4,1 «Яблоко от яблони: чем занимаются дети известных украинских политиков» (ուկրաիներեն). Antikor.com.ua.
  5. «Где будут учиться дочки Петра Порошенко». finance.bigmir.net.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Семья Петра Порошенко. Справка». Ukraina.ru.
  7. Михайлина Скорык (2010 թ․ մայիսի 28). «Дипломатія династій» (ուկրաիներեն). «Левый берег». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. 8,0 8,1 «Алексей Порошенко» (ուկրաիներեն). «112 Украина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 «Порошенко Алексей Петрович» (ուկրաիներեն). biz.censor.net.ua.
  10. «Порошенко Алексей Петрович». Bp.ubr.ua.
  11. «100 днів роботи Олексія Порошенко на Вінниччині» (ուկրաիներեն). «Моя Винница». 2013 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. «Сын Порошенко рассказал о службе в зоне АТО: я не какой-то коммандос» (ռուսերեն). obozrevatel.com. 2014 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. Мария Разенкова (2016 թ․ հոկտեմբերի 9). ««Жил отдельно, охраняли 20 спецназовцев». Как сын Порошенко служил в АТО» (ռուսերեն). «Вести». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. Руслан Мельников (2016 թ․ հոկտեմբերի 10). «Сына Порошенко во время службы в Донбассе охраняли 20 спецназовцев» (ռուսերեն). «Российская газета». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. «Син Порошенка Олексій виграв вибори в Раду в окрузі №12 у Вінницькій області». ЦВК (ուկրաիներեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  16. «Порошенко Олексій Петрович — Посади протягом скликання». Верховна Рада України (ուկրաիներեն). 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. «Народний депутат України > Порошенко Олексій Петрович». Верховна Рада України (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  18. «Міжнародний майданчик для збереження миру». golos.com.ua (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  19. «Україна бойкотуватиме міжпарламентську асамблею в Петербурзі, – Олексій Порошенко». zik.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  20. «Олексій Порошенко: При голосуванні за зняття недоторканності треба пам'ятати, що саме це ми обіцяли виборцям» (ուկրաիներեն). Блок Петра Порошенко «Солидарность». 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «Українські держслужбовці отримали можливість вивчати провідний досвід Сінгапуру у сфері ефективного державного управління та протидії корупції – Олексій Порошенко» (ուկրաիներեն). Блок Петра Порошенко «Солидарность». 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  22. «Украинские госслужащие получили возможность изучать передовой опыт Сингапура в сфере эффективного государственного управления и противодействия коррупции — Алексей Порошенко» (ռուսերեն). Блок Петра Порошенко «Солидарность». 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. «Олексій Порошенко: У нас є достатньо потенціалу, щоб бути самостійною економічною силою. І саме такою я бачу Україну» (ua). vn.presspoint.in.ua. 2018 թ․ հունվարի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  24. «Прийшов, натиснув, переміг. Які депутати найкраще голосували за реформи під час восьмої сесії ВР» (ուկրաիներեն). voxukraine.org. 2018 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  25. «Россия ввела контрмеры в ответ на санкции Украины». ТАСС. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. «Росія ввела санкції проти України: хто потрапив під удар». obozrevatel.com (ուկրաիներեն). 2018 թ․ նոյեմբերի 1.
  27. «Сім'ї загиблих учасників Революції Гідності та АТО отримуватимуть пільги без врахування доходів». radrda.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  28. «Держава посилила захист сімей загиблих захисників України – Олексій Порошенко». solydarnist.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  29. Проект Закону про внесення зміни до статті 15 Закону України «Про статус ветеранів війни, гарантії їх соціального захисту» щодо посилення соціального захисту членів сімей загиблих
  30. «Законопроекти, подані суб'єктом права законодавчої ініціативи» (ուկրաիներեն). Верховная рада. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.