Ալեքսանդր Սայադյան

հայ հեռուստահաղորդավար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Գեորգիի Սայադյան (հոկտեմբերի 19, 1949, Մարալիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար։

Ալեքսանդր Գեորգիի Սայադյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1949 (74 տարեկան)
ԾննդավայրՄարալիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ՄասնագիտությունՀաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սայադյանը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 19-ին Մարալիկում։ 1966 թվականին ավարտել է Էջմիածնի № 1 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատողների համամիութենական ինստիտուտում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ 1971 թվականին մասնակցել է հայկական ռադիոյի հայտարարած մրցույթին և դարձել է հայկական ռադիոյի հաղորդավար։ Նույն թվականին տեղափոխվել է հեռուստատեսություն և մինչև 2000 թվականն աշխատել որպես հաղորդավար։

Վարել է երիտասարդական, արդյունաբերական, հասարակական-քաղաքական հաղորդումներ։ Եղել է «Լրաբեր» գլխավոր լրատվական ծրագրի առաջատար հաղորդավարը։ Փոխանակային ծրագրերի շրջանակներում ներկայացրել է Հայաստանը ուկրաինական, էստոնական, լատվիական, թուրքմենական, ղրղզական և Ռուսաստանի Կրասնոյարսկի, Ստավրոպոլի, Կեմերովոյի, Դոնի Ռոստովի մարզային հեռուստաընկերությունների եթերում։

Ներդրում է ունեցել «Մայր Հայրենիք» (հետագայում՝ «Հայրենիք») և «Այգ» (հետագայում՝ «Երևան») հեռուստաընկերությունների ստեղծման և կայացման գործում։ «Բարի Լույս» հեղինակային ծրագրով 2004-2013 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում և «Արձագանք» ռադիոկայանում[1]։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալեքսանդր Սայադյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել