Պալադին Ալեքսանդր Վլադիմիրովիչ (օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1885, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1972(1972-12-06), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենսաքիմիկոս։ ԽՍՀՄ (1942) և ՈւԽՍՀ ԳԱ (1928), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, 1946-1962 թվականին Ուկրաինական ԽՍՀ ԳԱ նախագահ, Բելառուսական ԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1950), սոցիալիստական աշխատանքի հերոս (1955)։ Կենսաքիմիկոս Վլադիմիր Պալադինի որդին։

Ալեքսանդր Պալադին
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1885
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1972(1972-12-06) (87 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, Հայդելբերգի համալսարան և Խարկովի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, քաղաքական գործիչ և կենսաքիմիկոս
ԱշխատավայրՇևչենկոյի անվան համալսարան և Խարկովի ազգային համալսարան
Ծնողներհայր՝ Վլադիմիր Պալադին
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksandr Palladin Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (19081925 թվականից եղել է իր նախաձեռնությամբ հիմնադրված Ուկրաինաի ԽՍՀ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, 1934-1954 թվականին Կիևի համալսարանի պրոֆեսոր։ Համարվում է Խորհրդային Ուկրաինայում կենսաքիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մկանների, վիտամինների, ներբջջային նյութափոխանակության, նյարդային համակարգի կենսաքիմիայի հարցերին։ Պալադինը ԽՍՀՄ երկրորդից հինգի գումարումների գերագույն սովետի դեպուտատ էր, արտասահմանյան մի շարք ԳԱ պատվավոր անդամ։

Արժանացել է Լենինի անվան մրցանակի (1929), պարգևատրվել է Լենինի հինգին, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պալադին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 77