Ալեքսանդր Իշլինսկի
Ալեքսանդր Յուլիի Իշլինսկի (ռուս.՝ Алекса́ндр Ю́льевич Ишли́нский, հուլիսի 24 (օգոստոսի 6), 1913[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1960), Ինժեներական կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ (1971)։
Ալեքսանդր Իշլինսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 6), 1913[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 7, 2003 (89 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մեքենագետ, քաղաքական գործիչ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մեխանիկա և մաթեմատիկա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[3] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1943) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Միխայիլ Ֆիլոնենկո-Բորոդիչ |
Եղել է գիտական ղեկավար | Եվգենի Դևյանին, Ումիրբեկ Ջոլդասբեկով, Դմիտրի Կուլիկով, Իգոր Նովոժիլով, Իոսիֆ Վորովիչ[3], Մարկ Լիբերզոն և Վլադիմիր Ալեքսանդրով |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1935 թվականին), որի պրոֆեսորն էր 1944 թվականից։ 1948—1955 թվականներին Ուկրաինական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի, 1964 թվականից մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն։ Մշակել է դինամիկական կայունության յուրօրինակ տեսությունը (1949)։ Կատարել է իներցիալ նավագնացության և ավտոմատ կառավարման ընդհանուր տեսության բնագավառի կարևոր ուսումնասիրություններ։
Արժանացել է լենինյան մրցանակի 1960 թվականին։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://pmm.ipmnet.ru/ru/Issues.php?y=2013&n=4&p=483
- ↑ 2,0 2,1 2,2 Ишлинский Александр Юльевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 374)։ |