Գետնանուշից ալերգիան- օրգանիզմի ալերգիկ պատասխանն է գետնանուշում պարունակվող նյութերի հանդեպ[1]։ 1990-ականներին՝ ԱՄՆ-ում և այլ անգլալեզու երկրներում այն դարձել էր սուր սոցիալական խնդիր; մեծաքանակ մարդիկ կարծում էին, որ ունեն ալերգիա գետնանուշից։ Չնայած նրան, որ բժշկական վիճակագրությունը չէր հաստատում ալերգիայի նման մեծաքանակ տարածվածության մասին, ԶԼՄ-ները հատկացրեցին գերուշադրություն այս թեմային և դա բերեց գետնանուշ պարունակող մթերքների արտադրման վիճելի արգելքների՝ բազմաթիվ բժշկական և ուսումնական հաստատություններում[2]։

Գետնանուշից ալերգիայի զգուշացում

Գետնանուշը համարվում է ամենածանրամարս և ալերգեն մթերքներից։ Օրգանիզմի ալերգիկ պատասխանի նշաններից են՝ քոր, ցան, էկզեմա, դեմքի այտուց, փռշտոց, ասթմա, ցավ որովայնում, զարկերակային ճնշման իջեցում, սրտի կանգ, անաֆիլաքսիա։ Գետնանուշային ալերգիան համարվում է սննդային անաֆիլաքսիայի ամենատարածված պատճառը։ Անաֆիլաքսիայի բուժման մեթոդ է համարվում էպինեֆրինի ներարկումը[3]։

Վիճակագրություն խմբագրել

Համաձայն 1997 թվականի, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դիտվել են գետնանուշից ալերգիայի մեծաքանակ դեպքեր, հատկապես՝ երեխաների մոտ, ինչը համաճարակաբանների համար բավականին զգոն լինելու պատճառ է, քանի որ գետնանուշային մթերքներն ունեն բավականաչափ մեծ տարածվածություն[4]։

Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի համաձայն՝ 2008 թվականին Գետնանուշային ալերգիան ԱՄՆ-ում կազմում է 0,6%[5]։

2001 թվականին տեղի ունեցած 32 մահվան դեպքերի վրա կատարված հետազոտությունը ցույց է տվել,որ առաջին խմբում մահվան 21 դեպքից 14-ի պատճառ է հանդիսացել հենց գետնանուշից ալերգիան (67%), իսկ ընկույզներից ալերգիան՝ 7 դեպքում (33%); երկրորդ խմբում 11 մահվան դեպքից 6-ի (55%) պատճառ է հանդիսացել, ամենայն հավանականությամբ՝ գետնանուշից ալերգիան, իսկ 3 դեպքի (27%) պատճառն էր ընկույզից ալերգիան և 1-ական դեպքի պատճառ՝ կաթը (9%), և ձուկը (9%)։ Հեղինակը եզրակացնում է, որ գետնանուշը և ընկույզը միասին հանդիսանում են ավելի քան 90% մահացու դեպքերի պատճառ՝ տվյալ հետազոտությունում[6]։

Պատճառներ խմբագրել

 
Գետնանուշ (Arachis hypogaea) - բացված, մաքրված վիճակում

Կան առնվազն 11 գետնանուշային սպիտակուցներ, որոնք համարվում են ալերգեն[7][8]։ Նրանք պատկանում են, այսպես կոչված՝ չորս հիմնական սննդային ալերգիայի սուպերընտանիքին. Կուպին (Ara h 1), Պրոլամին (Ara h 2, 6, 7, 9), Պրոֆիլին (Ara h 5), և Բետ վ-1վ կապված սպիտակուցներ (Ara h 8)[9]: Այս գետնանուշային ալերգեններից Ara h 1, Ara h 2 Ara h 3 և Ara h 6-ը համարվում են հիմնական ալերգենները, ինչը նշանակում է, որ նրանք կարող են հրահրել իմուն պատասխան ալերգիկ պոպուլյացիայի ավելին քան 50%- ի մոտ[9]։ Այս գետնանուշային ալերգեններն առաջացնում են իմուն պատասխան Իմունոգլոբուլին E (IgE)- ի հանդեպ հակամարմինների արտադրմամբ, ինչն էլ ալերգիկ պատասխանի մաս է կազմում.[9]:

Գետնանուշից ալերգիան բնորոշ չէ չզարգացած երկներում[10] ապրող երեխաներին, որտեղ գետնանուշային մթերքներն օգտագործվում են որպես թերսնուցումը լրացնելու պատճառ[11]։ Համաձայն հիգիենայի վարկածի՝ չզարգացած երկների երեխաների մոտ ալերգիայի հավանականությունը քիչ է, քանի որ նրանք մանկական հասակից օգտագործում են գետնանուշային մթերքներ, ինչն էլ իրենց օրգանիզմում արդեն այդ տարիքից առաջացնում է դիմադրողականություն[10][12]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Ալերգիան առաջանում է, քանի որ դենդրիտիկ բջիջները ճանաչում են գետնանուշային ալերգեններին որպես օտար ախտածիններ[13]։ Նրանք ներկայացնում են հակածինները MHC II դասի ընկալիչներին, և այդ հակածինները ճանաչվում են Т բջիջների բջջային ընկալիչների կողմից։ Ինտերլեյկին-4 (ԻԼ-4,IL-4) ցիտոկինների արտադրումը և կապը նրանց հետ ինդուկցում է իրենց տարբերակմանը CD4+ Th2 բջիջների[13]։ Th2 բջիջները պրոլիֆերացվում և արտադրում են հակաբորբոքային ցիտոկիններ, ինչպիսիք են՝ ԻԼ-4, ԻԼ-5, ԻԼ-13, որոնք կարող են կապվել չտարբերակված В-բջիջների ընկալիչների, կամ IgM-ի ենթատիպի В բջիջների հետ[13]։ Ընկալիչ-ցիտոկին կապը բերում է ցիտոկինների տարբերակմանը՝ IgE-ի, որը հետագայում կարող է կապվել FcεRI-ի մաստոցիտների, էոզինոֆիլնեի և բազոֆիլների հետ[13]։ Սա բերում է վերը նշված բջիջների դեգրանուլյացիայի, որոնք արտազատում են մեծաքանակ, ուժեղ ազդեցություն ունեցող ցիտոկիններ, քեմոկիններ, որոնցով էլ առաջացնում են բորբոքում և ալերգիկ նշանների զարգացում[13]։

Դիետա հղիության ընթացքում խմբագրել

Քիչ արված հետազոտությունների պատճառով կան հակասական կարծիքներ, թե արդյո՞ք հղիության ժամանակ մոր սննդակարգն ազդում է ալերգիայի զարգացման վրա, թե՞ ոչ[14]։

Կանխարգելում խմբագրել

2017-ին «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան ազգային ակադեմիա»-ն հրապարակեց վերանայված ուղեցույցեր՝ ուղղված իջեցնելու կամ կանխարգելելու գետնանուշից առաջացած ալերգիայի ռիսկերը երեխաների մոտ՝ նրանց համար ալերգիայի գնահատման միջոցներ ստեղծելով ,իսկ ծնողների համար ստեղծելով ձեռնարկներ, որտեղ գրանցվում էին բարձր, միջին ու ցածր ռիսկեր ունեցող երեխաների տվյալները[15][16][17]։ Ուղեցույցերում քննարկվում էին, թե ինչպես պետք է 4-6 ամսեկան երեխաներին սովորեցնել գետնանուշային մթերքներ օգտագործել՝ հետագայում ալերգիայի ռիսկը կանխելու համար։

Բարձր ռիսկի երեխաների համար ուղեցույցը խորհուրդ է տալիս, որպեսզի ալերգոլոգի կողմից կատարվեն թեստեր՝ ալերգիայի առկայությունը պարզելու համար։ Ախտորոշումը հաստատվում է միայն դրական թեստի և անամնեզում առկա գետնանուշի հանդեպ ալերգիա ունենալու դեպքում[17]։ Չափավոր ռիսկում գտնվող երեխաները, ովքեր ունեն թեթև կամ միջին աստիճանի էկզեմա, չեն անցնում որևէ հետազոտություն կլինիկայում՝ փոխարենը ստանում են գետնանուշ պարունակող մթերքներ, որոնք տրվում են նրանց 6 ամսականից սկսած[17][18][19] :

Համաձայն «Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան ազգային ակադեմիա»-յի կողմից հովանավորվող Learning Early About Peanut allergy (LEAP)- հետազոտության , պարզվել է, որ վաղ հասակից գետնանուշային մթերքների կիրառումը կարող է լիովին կանխել հետագայում ալերգիայի զարգացումը ողջ կյանքի ընթացքում[10][18][19]։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշումը հաստատվում է միայն դրական թեստի և անամնեզում առկա գետնանուշի հանդեպ ալերգիա ունենալու[17], ինչպես նաև դրական ախտանիշներ ունենալու դեպքում (քոր, ցան, էկզեմա, դեմքի այտուց, փռշտոց, ասթմա, ցավ որովայնում, զարկերակային ճնշման իջեցում, սրտի կանգ, անաֆիլաքսիա)։

Բուժում խմբագրել

Բուժման նպատակով կարող են նշանակվել հակահիստամինային դեղեր, օրինակ՝ դիֆենհիդրամին։ Երբեմն նշանակվում է պրեդնիզոն՝ առաջին տիպի գերզգայունության ուշ փուլի կանխման համար։

Անաֆիլաքսիայի առկայության և անհետաձգելի օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում կատարվում է էպինեֆրինային գրիչներով ներարկում։

 
Էպինեֆրինային ինքնաներարկիչները շարժական, մեկանգամյա դոզավորմամբ էպինեֆրին պարունակող սարքեր են՝ նախատեսված անաֆիլաքսիայի բուժման համար

2021 թվականի տվյալներով չկա հստակ բուժում, պարզապես պետք է միայն հեռու և զերծ մնալ գետնանուշ պարունակող մթերքների կիրառումից։ Գերուշադրության է արժանի սրճարաններում և ռեստորաններում մատուցվող սնունդը։

Իմունոթերապիան իրենից ներկայացնում է բուժման ձև, որի դեպքում պարբերաբար, փոքր քանակով ալերգեն է ներմուծվում օրգանիզմ՝ դիմադրողականություն առաջացնելու նպատակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Saleh Al-Muhsen; Ann E. Clarke; Rhoda S. Kagan (2003). «Peanut allergy: an overview». Vol. 168, no. 10. Canadian Medical Association Journal. էջեր 1279–85.
  2. Hartocollis, Anemona (1998 թ․ սեպտեմբերի 23). «Nothing's Safe: Some Schools Ban Peanut Butter as Allergy Threat». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  3. Al-Muhsen S, Clarke AE, Kagan RS (2003). «Peanut allergy: an overview». CMAJ. 168 (10): 1279–1285. PMC 154188. PMID 12743075.
  4. Hourihane, J. O. (1997-11). «Peanut allergy--current status and future challenges». Clinical and Experimental Allergy: Journal of the British Society for Allergy and Clinical Immunology. 27 (11): 1240–1246. ISSN 0954-7894. PMID 9420126.
  5. «Food Allergy» (անգլերեն). National Institute of Allergy and Infectious Diseases. 2010 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=This page cannot be found (օգնություն)
  6. Bock, S. A.; Muñoz-Furlong, A.; Sampson, H. A. (2001-01). «Fatalities due to anaphylactic reactions to foods». The Journal of Allergy and Clinical Immunology. 107 (1): 191–193. doi:10.1067/mai.2001.112031. ISSN 0091-6749. PMID 11150011.
  7. «Current and Emerging Immunotherapeutic Approaches to Treat and Prevent Peanut Allergy». Medscape. 2012. էջ 3. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  8. Miller DS, Brown MP, Howley PM, և այլք: (2012 թ․ դեկտեմբեր). «Current and emerging immunotherapeutic approaches to treat and prevent peanut allergy». Expert Rev Vaccines. 11 (12): 1471–81. doi:10.1586/erv.12.119. ISSN 1476-0584. PMID 23252390. S2CID 207224787.
  9. 9,0 9,1 9,2 Mueller GA, Maleki SJ, Pedersen LC (2014). «The Molecular Basis of Peanut Allergy». Current Allergy and Asthma Reports. 14 (5): 429. doi:10.1007/s11882-014-0429-5. PMC 4785306. PMID 24633613.
  10. 10,0 10,1 10,2 Fleischer DM (2017). «Life after LEAP: How to implement advice on introducing peanuts in early infancy». Journal of Paediatrics and Child Health. 53 (S1): 3–9. doi:10.1111/jpc.13491. PMID 28276109.
  11. Rice A (2010 թ․ սեպտեմբերի 2). «The Peanut Solution». The New York Times Magazine. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Dina Fine Maron (2015 թ․ փետրվարի 23). «How Can Peanut Allergies Be Prevented?». Scientific American. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Benedé S, Blázquez AB, Chiang D, և այլք: (2016 թ․ ապրիլի 16). «The rise of food allergy: Environmental factors and emerging treatments». EBioMedicine. 7: 27–34. doi:10.1016/j.ebiom.2016.04.012. ISSN 2352-3964. PMC 4909486. PMID 27322456.
  14. Chan ES, Cummings C, Canadian Paediatric Society, Community Paediatrics Committee and Allergy Section, և այլք: (2013 թ․ դեկտեմբեր). «Dietary exposures and allergy prevention in high-risk infants: A joint statement with the Canadian Society of Allergy and Clinical Immunology». Paediatrics & Child Health. 18 (10): 545–554. doi:10.1093/pch/18.10.545. PMC 3907352. PMID 24497783.
  15. «Addendum Guidelines for the Prevention of Peanut Allergy in the United States: Report of the NIAID-sponsored Expert Panel» (PDF). National Institute of Allergy and Infectious Diseases. 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. «Guidelines for Clinicians and Patients for Diagnosis and Management of Food Allergy in the United States». National Institute of Allergy and Infectious Diseases, US National Institutes of Health. 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Peanut Allergy». American College of Allergy, Asthma and Immunology. 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  18. 18,0 18,1 Togias A, Cooper SF, Acebal ML, և այլք: (2017). «Addendum guidelines for the prevention of peanut allergy in the United States: Report of the National Institute of Allergy and Infectious Diseases–sponsored expert panel». Journal of Allergy and Clinical Immunology. 139 (1): 29–44. doi:10.1016/j.jaci.2016.10.010. PMC 5226648. PMID 28065278.
  19. 19,0 19,1 «Identifying Causes of Food Allergy and Assessing Strategies for Prevention». National Institute of Allergy and Infectious Diseases, US National Institutes of Health. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.