Ալեսանդրո Բիրինդելի

իտալացի ֆուտբոլիստ

Ալեսանդրո Բիրինդելի (իտալ.՝ Alessandro Birindelli, նոյեմբերի 12, 1974(1974-11-12)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), նախկին իտալացի ֆուտբոլիստ։ Խաղացել է եզրային, հիմնականում՝ աջ պաշտպանի դիրքում[2]։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Յուվենտուսում, որի կազմում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում։

Ալեսանդրո Բիրինդելի
Alessandro Birindelli
Բիրինդելին Յուվենտուսի կազմում 2006 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1974(1974-11-12)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 176 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք աջ պաշտպան
Պատանեկան կարիերա
Իտալիա Սան Ֆրեդիանո
Իտալիա Էմպոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1992-1997 Իտալիա Էմպոլի 118 (1)
1997-2008 Իտալիա Յուվենտուս 196 (2)
2008-2009 Իտալիա Պիզա 37 (0)
2009-2010 Իտալիա Պեշինա 27 (0)
1992-2010 Ընդհանուր 378 (3)
Ազգային հավաքական
1991 Իտալիա Իտալիա Մ17 0 (0)
1997 Իտալիա Իտալիա Մ23 3 (0)
2002-2004 Իտալիա Իտալիա 6 (0)
Մարզչական կարիերա
2010-2011 Զամբիա Զամբիա (օգնական)
2011 Իտալիա Պիստոյեզե
2012 Ռումինիա Դինամո Բուխարեստ (օգնական)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Էմպոլի խմբագրել

Բիրինդելին Էմպոլիի ակադեմիայի սան է։ Նա կարիերան սկսել է որպես աջ վինգեր, սակայն այնուհետև տեղափոխվել է պաշտպանություն։ 1995-96 մրցաշրջանում իտալացին Էմպոլիի հետ հաղթեց Իտալիայի գավաթ Սերիա C-ն և երկրորդ տեղը գրավեց Սերիա C1-ում՝ տեղափոխվելով Սերիա B: 1996-97 մրցաշրջանում ակումբը երկրորդ տեղը գրավեց Սերիա B-ում՝ տեղափոխվելով Սերիա A: Էմպոլիի կազմում Բիրինդելին անցկացրեց 122 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Յուվենտուս խմբագրել

1997 թվականին Բիրինդելին տեղափոխվեց Յուվենտուս[3], որտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ալեսանդրո Դել Պիերոն, Զինեդին Զիդանը, Էդգար Դավիդսը և Ֆիլիպո Ինձագին, իսկ գլխավոր մարզիչը Մարչելո Լիպին էր։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Վիչենցայի դեմ խաղում[4]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 31-ին՝ Լեչչեի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում՝ այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[6]։ Իր առաջին մրցաշրջանում Բիրինդելին Յուվենտուսի հետ հաղթեց Իտալիայի առաջնությունը և հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռեալ Մադրիդին 1-0 հաշվով։

Յուվենտուսի հետ Բիրինդելին ևս 2 անգամ հաղթեց Սերիա A-ն՝ 2002 և 2003 թվականներին, բացի այդ՝ 2 անգամ հաղթեց Իտալիայի սուպերգավաթը և 2 անգամ հասավ Իտալիայի գավաթի եզրափակիչ։ 2002-03 մրցաշրջանում Յուվենտուսը Բիրինդելիի հետ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Միլանին 2-3 հաշվով։

2005 թվականի ամռանը՝ Բենֆիկայի դեմ ընկերական խաղում Բիրինդելին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով ամբողջ մրցաշրջանը։ 2006 թվականի Իտալական ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալի պատճառով Յուվենտուսը հեռացվեց Սերիա A-ից և զրկվեց 2005 ու 2006 թվականների Սերիա A-ի գավաթներից։ 2006-07 մրցաշրջանում Յուվենտուսը հաղթեց Սերիա B-ն և վերադարձավ Իտալիայի բարձրագույն դիվիզիոն, իսկ Բիրինդելին անցկացրեց 37 հանդիպում՝ լինելով թիմի երկրորդ ավագը։ 2007-08 մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերին դարձավ Յուվենտուսի գլխավոր մարզիչը, և Բիրինդելին դուրս մնաց թիմի հիմնական կազմից՝ անցկացնելով ընդամենը 7 հանդիպում։ Յուվենտուսի կազմում Բիրինդելին անցկացրեց 11 տարի՝ մասնակցելով 305 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ՝ ակումբից հեռանալով 2008 թվականի մայիսի 17-ին[7]։

Հետագա կարիերա խմբագրել

2008 թվականի հուլիսի 22-ին Բիրինդելին միացավ Պիզային[8]։ 2008-09 մրցաշրջանում Պիզան դուրս մնաց Սերիա B-ից, ապա՝ ֆինանսական խնդիրների պատճառով հեռացվեց իտալական ֆուտբոլից։

2009 թվականի օգոստոսին Բիրինդելին 2 տարվա պայմանագիր կնքեց Պեշինայի հետ։ 2010 թվականի հունիսին իտալացին ստացավ ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ Պեշինան ծանր պարտքերի պատճառով հեռացվեց ֆուտբոլից։

Միջազգային կարիերա խմբագրել

Բիրինդելին ներկայացրեց Իտալիայի Մ17 հավաքականը 1991 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չմասնակցեց թիմի 3 հանդիպումներից ոչ մեկին։ Իտալիայի Մ23 հավաքականի հետ Բիրինդելին 1997 թվականին հաղթեց Միջերկրածովյան խաղերը՝ մասնակցելով թիմի 4 խաղերից 3-ին։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բիրինդելին իր դեբյուտը նշեց 2002 թվականի նոյեմբերի 20-ին՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում[9]։ Բացի այս խաղը, հաջորդ 2 տարիներին նա անցկացրեց ևս 5 հանդիպում ազգային հավաքականի կազմում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

[10]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էմպոլի 1992–93 Սերիա C1 1 0 0 0 1 0
1993–94 22 0 1 0 0 0 23 0
1994–95 30 0 0 0 30 0
1995–96 30 0 0 0 30 0
1996–97 Սերիա B 35 1 3 0 0 0 38 1
Ընդհանուր 118 1 4 0 0 0 0 0 122 1
Յուվենտուս 1997–98 Սերիա A 29 0 7 1 10 1 1 0 47 2
1998–99 24 1 2 0 8 1 2 0 36 2
1999–00 22 0 4 0 8 0 4 0 38 0
2000–01 19 0 1 0 5 0 0 0 25 0
2001–02 10 0 8 1 9 0 0 0 27 1
2002–03 17 0 4 0 13 1 1 0 35 1
2003–04 19 0 3 0 5 0 1 0 28 0
2004–05 12 0 2 0 4 0 0 0 18 0
2005–06 0 0 0 0 0 0 0 0 0 0
2006–07 Սերիա B 37 1 3 0 0 0 0 0 40 1
2007–08 Սերիա A 7 0 4 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 196 2 38 2 62 3 9 0 305 7
Պիզա 2008–09 Սերիա B 37 0 1 0 0 0 38 0
Պեշինա 2009–10 Սերիա C 27 0 0 0 2 0 29 0
Կարիերայի ընդհանուր 378 3 43 2 62 3 11 0 494 8

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Էմպոլի
Juventus

Միջազգային խմբագրել

Իտալիա Մ23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - A. Birindelli - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  3. «Alessandro Birindelli». footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  4. «Juventus FC - Vicenza Calcio, Aug 23, 1997 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  5. «Juventus FC - US Lecce, Aug 31, 1997 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  6. «Juventus FC - Feyenoord Rotterdam, Sep 17, 1997 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  7. «Juve News | Birindelli al passo d'addio:"Grazie Juve"». 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  8. «Birindelli, Masiero, Pit e Greco: un poker d'assi per il Pisa Calcio - PISA CALCIO SPA - SITO UFFICIALE». 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  9. «Italy - Turkey, Nov 20, 2002 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  10. «Alessandro Birindelli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Բիրինդելի» հոդվածին։