Ալգիս Յանկաուսկաս

ֆուտբոլիստ

Ալգիս Յանկաուսկաս (լիտ.՝ Algis Jankauskas, սեպտեմբերի 27, 1982(1982-09-27)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, «Սուդուվա» ակումբի պաշտպան։ Հանդես է գալիս Լիտվայի հավաքականում։

Ալգիս Յանկաուսկաս
Algis Jankauskas
Անձնական տվյալներ
Ազգությունը լիտվացի
Քաղաքացիությունը Լիտվա Լիտվա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1982 (41 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սուդուվա
Համար 33
Պատանեկան կարիերա
Լիտվա Տաուրաս (Վիլնյուս)
Լիտվա Ժալգիրիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2004 Լիտվա Ժալգիրիս 20 (1)
1999-2001  Լիտվա Ժալգիրիս-2 ? (4)
2000-2004  Լիտվա Պոլոնիա (Վիլնյուս) ? (3)
2004-2005 Ռուսաստան Ամկար 7 (0)
2006-2010 Լիտվա Վետրա 110 (6)
2010-2015 Լիտվա Ժալգիրիս 119 (11)
2015  Լիտվա Ժալգիրիս-2 2 (0)
2016-այժմ Լիտվա Սուդուվա 88 (2)
Ազգային հավաքական
2008-2012 Լիտվա Լիտվա 3 (0)
2011 Լիտվա Լիտվա B 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ալգիս Յանկաուսկասը Վիլնյուսի «Ժալգիրիս» ակումբի սան է։ Մեծահասականների մակարդակում սկսել է ելույթ ունենալ «Ժալգիրիս 2» և «Պոլոնիա» ակումբներում. առաջինի կազմում անցկացրել է երկու, իսկ երկրորդի կազմում երեք խաղ Լիտվայի առաջնության բարձրագույն լիգայի շրջանակներում։ 2003 թվականին առաջին անգամ խաղացել է «Ժալգիրիսի» հիմնական կազմում՝ մասնակցելով երկրի առաջնությանը։ Ակումբի կազմում նա դարձել է Լիտվայի Սուպերգավաթի առաջնության հաղթող։

2004 թվականի ամռանը տեղափոխվել է Պերմի «Ամկար» ակումբ, որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը՝ 2004 թվականի հուլիսի 18-ին խաղալով «Սատուրնի» դեմ[2]։ Մասնակցելով առաջնության չորս խաղերին և Ռուսաստանի Գավաթի առաջնությամ մեկ խաղի՝ պաշտպանը կորցրել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, որտեղ վերադարձել է միայն կես տարի անց։ Երկրորդական կազմերի առաջնությունում նա անցկացրել է 24 հանդիպում և խփել մեկ գոլ։

2006 թվականին Յանկաուսկասը վերադարձել է Լիտվա և միացել «Վետրա» ակումբին, որի կազմում խաղացել է չորս տարի և եղել է թիմի ավագ[3]։ Երկու անգամ մասնակցել է երկրի գավաթի առաջնության եզրափակչին (2008 և 2010)։ Ակումբի կազմում խաղացել է մինչև նրա կազմալուծումը 2010 թվականի ամռանը։ Յանկաուսկասը ցանկացել է տեղափոխվել Մինսկի «Դինամո» կամ Գդանսկի «Լեխիա», սակայն չի ընտրվել[4]։

2010 թվականից մինչև 2015 թվականը խաղացել է «Ժալգիրիս» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագ[5]։ Ակումբի կազմում երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, չորս անգամ՝ Լիտվայի գավաթակիր

2016 թվականից հանդես է գալիս «Սուդուվու» ակումբում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Լիտվայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի մայիսի 31-ին՝ մասնակցելով Էստոնիայի հավաքականի դեմ խաղին, որ անցկացվել է Բալթիկայի գավաթի առաջնության շրջանակներում[6]։ Հաջորդ անգամ նա հավաքականի կազմում խաղացել է 2012 թվականին։ Լիտվայի հավաքականի կազմում Յանկաուսկասն անցկացրել է ընդհանուր առմամբ երեք խաղ։ 2011 թվականին նա երկրի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է երեք խաղի։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Լիտվայի չեմպիոն (3) - 2013, 2014, 2015
  • Լիտվայի գավաթակիր (4) - 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
  • Լիտվայի սուպերգավաթակիր (2) - 2003, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Статистика матча Амкар-Сатурн. sportbox.ru
  3. Футболист сборной Литвы приехал на просмотр в минское «Динамо»(չաշխատող հղում)
  4. «Jankauskas na testach w Lechii». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. ««Жальгирис»: восставший из мертвых. Литовская лига А». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  6. Статистика матча Литва-Эстония. national-football-teams.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Յանկաուսկաս» հոդվածին։