Ալբերտ Աֆյան
Ալբերտ Վլադիմիրի Աֆյան (հունվարի 15, 1974), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 15, 1974 (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Ալբերտ Աֆյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 15-ին։
Ֆուտբոլ խաղացել է պաշտպանի դիրքում։ 1993 թվականից Հայաստանի առաջնությունում հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»։ Առաջին իսկ մրցաշրջանում ամրապնդվել է հիմնական կազմում՝ անցկացնելով 28 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, 1993-1997 թվականներին երկրի առաջնությունում մասնակցել է 124 հանդիպման, խփել է 9 գոլ։ 1995 թվականին դարձել է Հայաստանի ոչ պաշտոնական առաջնության բրոնզե մեդալակիր[1]։
Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացրել Է Ռուսաստանի երկրորդ լիգայում։ 1998 թվականին Վլադիմիրի «Տորպեդոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում և խփել 2 գնդակ, 1999 թվականին Պրոխլադնիի «Կավկազկաբելի» կազմում մասնակցել է 5 հանդիպման և վիճակահանության ընթացքում վերադարձել է Հայաստան, որտեղ սկսել է խաղալ Երևանի «Կիլիկիայում»[2][3]։ Երկու մրցաշրջանների ընթացքում նրա կազմում անցկացրել է 47 խաղ[1]։
Կարիերայի մնացած մասը նույնպես անցկացրել է Հայաստանի առաջնությունում։ 2001 թվականին 20 հանդիպում է անցկացրել Երևանի «Բանանցի» կազմում, 2002 թվականին՝ 14 հանդիպում Երևանի «Սպարտակի» կազմում։ 2003 թվականին Աֆյանը 12 խաղ է անցկացրել «Կոտայքում» Բարձրագույն խմբում և 1 խաղ «Կոտայք-2003»-ում՝ Առաջին խմբում։ 2004-2005 թվականներին պաշտպանել է Երևանի «Դինամո Զենիթի» գույները, մասնակցել է 52 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ[1]։
Ձեռքբերումներ խմբագրել
«Կոտայք»
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 1995
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) - 1995, 1995/96
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Афян Альберт Владимирович, 15.01.1974, футболист». footballfacts.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Афян Альберт». news.sportbox.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Афян Альберт Владимирович - Afyan Albert - профиль футболиста, игрока - teams.by». teams.by. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.