Ալբանիայի արվեստների համալսարան

Ալբանիայի արվեստների համալսարան (ալբաներեն՝ Universiteti e Arteve, նախկինում՝ Արվեստների ակադեմիա), արվեստի գծով բարձրագույն կրթություն ապահովող հիմնական համալսարանն է Ալբանիայում[1]։

Ալբանիայի արվեստների համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1966
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Կայքwww.artacademy.al
Ալբանիա Ալբանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ալբանիա Ալբանիա|տեղորոշման քարտեզներ]].

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1966 թվականին՝ որպես արվեստի բարձրագույն ինստիտուտ, որը միավորել է երեք գեղարվեստական հաստատությունների՝ Տիրանայի պետական կոնսերվատորիա, Կերպարվեստի բարձրագույն դպրոց և “Aleksander Moisiu” դերասանների ավագ դպրոց։ 1991 թվականին Արվեստի բարձրագույն ինստիտուտն ստացել է համալսարանի աստիճան և անվանափոխվել է Արվեստների ակադեմիա։ 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ակադեմիան Ալբանիայի նախագահի կողմից արժանացել է "Grand Master Order" պարգևի։

Կառուցվածք խմբագրել

Ակադեմիան ունի երեք ֆակուլտետ։

  • Երաժշտության ֆակուլտետ - դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, տրոմբոն, շեփոր, ակորդեոն, ֆագոտ, գալարափող, տաղ, ունի նաև մանկավարժության և ունի երկու ակադեմիական բաժիններ
    • Երաժշտագիտություն/կոմպոզիցիա/դիրիժորություն
    • Կատարողական բաժին
  • Վիզուալ արվեստի ֆակուլտետ - գեղանկարչություն, գրաֆիկա, դիզայն, մուլտիմեդիա, կիրառական դիզայն, քանդակագործություն, կերամիկա, ունի երկու ակադեմիական բաժիններ
    • Նկարչության բաժին
    • Քանդակագործության բաժին
  • Դրամատիկական ֆակուլտետ - ֆիլմերի և հեռուստատեսության ռեժիսորական աշխատանքներ, բեմական դիզայն, հագուստի նկարիչ, խորեոգրաֆիա, ունի երկու ակադեմիական բաժիններ
    • Դերասանական բաժին
    • Ռեժիսուրա/թատրոն/դիզայն/խորեոգրաֆիա/արվեստի տեսության բաժին

Ակադեմիայի տնօրեններ, ռեկտորներ խմբագրել

  • 1966 -1969 Վիլսոն Կիլիցա (1932), նկարիչ (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1969-1973 Տեֆիկ Չաուշի, գրող (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1973-1978 Լիլի Ժամո (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1978-1981 Իբրահիմ Մադհի, ջութակի պրոֆեսոր (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1981-1988 Քրիստո Յորջի, ռեժիսոր (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1988-1991 Յակուպ Մատո (1934-2005) (Արվեստների բարձրագույն դպրոցի տնօրեն)
  • 1991-1992 Ֆաթմիր Հյուսի, երաժիշտ, (Արվեստների ակադեմիայի տնօրեն)
  • 1992-1995 Բույար Կապեջիու (1944), ռեժիսոր, դերասան (Արվեստների ակադեմիայի տնօրեն)
  • 1995-1997 Ջերջ Ժեյի (1926-2010), գրող (Արվեստների ակադեմիայի տնօրեն)
  • 1997-2008 Կաստրիոտ Չաուշի (1954), դերասան, դրամատիկական պրոֆեսոր (Արվեստների ակադեմիայի ռեկտոր)
  • 2008 - Պետրիտ Մալայ (1961), դերասան, դրամատիկական պրոֆեսոր (Արվեստների ակադեմիայի ռեկտոր, Արվեստների համալսարանի ռեկտոր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «On March 23, 2011 by Decision of the Council of Ministers of the Republic of Albania, the Academy of Arts was reorganized and renamed "University of Arts"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել