Հոբոյ (ֆր.՝ hautbois, բառացի «բարձր փայտ», անգլ.՝ oboe, գերմ.՝ Oboe և իտալ.՝ oboe), փայտյափողայինների ընտանիքի փողային երաժշտական գործիք է։ Հոբոյների դասի գործիքների մեջ այն իր դիապազոնով ամենաբարձրն է պիկոլո հոբոյից և հոբոյ դ̕ ամուրից հետո։ Մյուս փողային գործիքների նման ունի փականներ և լեզվակ։ Ներկայիս հոբոյը իր վերջնական տեսքն ստացել է 17-րդ դարում[1]։ Հոբոյը համարվում է աշխարհի ամենահին գործիքներից մեկը։

Հոբոյ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումհոբոյ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71
Ձայնանմուշ
անգլիական եղջրափող, որսորդական հոբոյ, հեքելֆոն

Ծագում խմբագրել

 
Հնագույն որմնանկար

Անտիկ ժամանակներից մեզ են հասել տարբեր պատկերներ, որոնց վրա կարելի է հեշտությամբ նկատել հոբոյանման գործիքներ՝ սովորական կամ երկխողովականի։ Հոբոյ հիշեցնող գործիքի մասին խոսում է նաև Հոմերոսը իր "Իլիական" պոեմում։ Նա այն անվանում է "Օլոի"։ Անտիկ ժամանակների հնագույն հոբոյատիպ գործիք է նաև տիբիան։ Այս հին գործիքներից ծնվել են տարբեր այլ ժողովրդական գործիքներ, որոնցից են հայկական դուդուկը և զուռնան, աֆրիկական ալգաիդան, հունգարական տորոկսիպը, չինական սուոնան, ճապոնական հիշիրիկին, ֆրանսիական բինիուն և այլ ազգային գործիքներ։

Ժամանակակից հոբոյը խմբագրել

 
Կլասիկ ժամանակաշրջանի հոբոյ, 1805 թվական

Մինչ 17-րդ դարը հոբոյը ուներ տարբեր չափսեր և կրում էր տերբեր տեսակի անվանումներ։ 17-րդ դարում ֆիքսվել է հոբոյի չափսը և այն օգտագործվում է մինչ օրս։ Հոբոյ բառը ունի ֆրանսիական արմատներ (ֆր.՝ hautbois)։ Այն կազմված է երկու բառից՝ haut՝ բարձր և bois՝ փայտ։ Սկզբնական շրջանում Անգլիայում օգտագործվում էր բառի ֆրանսիական ձևը այնուհետև անգլիացիները սկսեցին գործածել գործիքի անգլիական անվանումը՝ ։ Հոբոյը միշտ ունեցել է լայն օգտագործում։ Հոբոյը առկա է եղել վաղ ժամանակերի թագավորական նվագախմբերում։ Այն օգտագործվել է նաև կամերային երաժշտությունում։

Տեմբրը խմբագրել
 
Հոբոյիստ Ալբրեխտ Մեյերը լեզվակ պատրաստելիս

Ի տարբերություն այլ փողային գործիքների, հոբոյը ունի սուր և թափանցող հնչողություն։ Այն հոբոյների ընտանիքում գրավում է սոպրանոյի րեգիստրը։ Ավելի ցածր նոտաներ նվագելիս հոբոյը ունի շատ տխուր և թրթռան տեմբր։ Հոբոյի այս հնչողությունը կոմպոզիտորները օգտագործում եմ իրենց ստեղծագործությունների տխուր թեմաների համար։ Սակայն ավելի բարձր նոտաներ նվագելիս հոբոյի տեմբրը դառնում է լսելի, բարձր և որոշ ժամանակ ականջ ծակող։ Սովորաբար հոբոյի ձայնը միշտ լսելի է իր սուր տեմբրի շնորհիվ։ Հոբոյի տեմբրը տարբերվում է ֆլեյտայի և կլարնետի տեմբրից խողովակի քիչ տեսանելի օվալաձևության շնորհիվ։ Հոբոյի խողովակը կազմված է երկու հիմնական մասից։ Խողովակի վերին մասում ամրանում է փոքրիկ լեզվակը։ Այժմ հոբոյահարները իրենք են պատրաստում իրենց սեփական լեզվակները՝ հարմարեցնելով բերանի և ատամնաշարի կառուցվածքին։

Փայտը խմբագրել

Սկզբնական շրջանում հոբոյները պատրաստում էին տարբեր խոտերից օրինակ ՝ բամբուկից։ Այնուհետև սկսեցին հոբոյներ պատրաստել ավելի ամուր փայտերից և նույնիսկ փղոսկրից։ Ժամանակակից հոբոյների մեծ մասը պատրաստվում է էբենոսափայտից։ Օգտագործվում են նաև տարբեր տրոպիկական երկրների հսկայական ծառերի փայտեր։

Կառուցվածք խմբագրել

Հոբոյը ունի մոտավորապես 23 անցք։ Անցքերը իրարից մի քանի սանտիմետրի վրա են։ Անցքերի շուրջը պատված է կամ նիկելով, կամ որևէ այլ մետաղով։ Փոքրիկ լեզվակը ունի երկու հիմնական մաս՝ շուրթերին դիպչող մասը և գործիքի մեջ խրվող մասը։ Լեզվակը հիմնականում պատրաստվում է հոբոյահարների կողմից։ Լեզվակը պատրաստվում է շատ նուրբ և բարակ փայտից։

Վիեննական հոբոյ խմբագրել

Ի տարբերություն այլ նվագախմբերի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը օգտագործում է 20-րդ դարի սկզբին Հերման Ցուլագերի կողմից պատրաստած հոբոյը։ Այդ գործիքը փոխում է ամբողջ նվագախմբի տեմբրը և նոր շունչ հաղորդում նրան։ Լեզվակի ոչ սովորական կառուցվածքի շնորհիվ փոխվում է հոբոյի հնչողությունը։ Այն տարբերվում է մյուս բոլոր հոբոյներից։

Նույն կարգին պատկանող գործիքներ խմբագրել

Հոբոյների ընտանիքին են պատկանում հետևյալ գործիքները՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музыкальный энциклопедический словать, Москва, 1991 (ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 498