Աթանասիա Ցումելեկա
Աթանասիա Ցումելեկա (հուն․՝ Αθανασία Τσουμελέκα, [aθanaˈsia tsumeˈleka], հունվարի 2, 1982[1], Պրևեզա), հույն թեթև ատլետ (մարզական քայլք), ով արժանացել է ոսկե մեդալի 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերում։
Աթանասիա Ցումելեկա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և դերասանուհի |
Երկիր՝ | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 2, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պրևեզա |
158 սանտիմետր | |
Մինչև 2003 թվականը Ցումելեկան մեծ ճանաչում չուներ և այդ տարվա աշխարհի առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Ի զարմանս բոլորի, նա նվաճել է օլիմպական ոսկե մեդալ իր հայրենիքում՝ առաջ անցնելով Ռուսաստանը ներկայացնող Օլիմպիադա Իվանովայից (արծաթ) և ավստրալիացի Ջեյն Սավիլից (բրոնզ)։
2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 9-րդ տեղը 20 կմ քայլքում։ Խաղերից հետո պարզվել է, որ օգոստոսի 6-ին նրա հանձնած մեզում Էրիթրոպոետինի պարունակության թեստը դրական արդյունք է ցույց տվել, և անհրաժեշտություն է առաջացել անցկացնել նոր թեստ CERA-ի համար[2]։ Ցումելեկան կասկածներ է հայտնել այդ գործընթացի ստույգության վերաբերյալ, ապա հայտարարել, որ անմիջապես հեռանում է սպորտից[2]։ 2009 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Ցումելեկայի հանձնած արյան CERA-ի թեստը ցույց է տվել դրական արդյունք[3]։ Նրա «Բ» տարբերակը նույնպես ունեցել է դրական արդյունք[4]։ 2008 թվականի նոյեմբերի 18-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղարկել 2008 թվականի Օլիմպիական խաղերի կանանց 20 կմ քայլքում Ցումելեկայի արդյունքը, որտեղ նա զբաղեցրել էր 9-րդ տեղը[5]։
Ձեռքբերումներ խմբագրել
Տարեթիվ | Մրցաշար | Վայր | Դիրք | Մրցում | Նշումներ |
---|---|---|---|---|---|
Ներկայացրել է՝ Հունաստան | |||||
2000 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Սանտյագո, Չիլի | 4-րդ | 10,000 մ | 47:10.96 |
2002 | Եվրոպայի առաջնություն | Գերմանիա, Մյունխեն | 9-րդ | 20 կմ | 1:31:25 SB |
2003 | Եվրոպայի մինչև 23 տարեկաններ առաջնություն | Լեհաստան , Բիդգոշչ | 1-ին | 20 կմ | 1:33:55 |
Աշխարհի առաջնություն | Ֆրանսիա, Փարիզ | 7-րդ | 20 կմ | 1:29:34 NR | |
2004 | Օլմպիական խաղեր | Հունաստան, Աթենք | 1-ին | 20 կմ | 1:29.12 PB |
2005 | Աշխարհի առաջնություն | Ֆինլանդիա, Հելսինկի | — | 20 կմ | DSQ |
2008 | Աշխարհի մարզական քայլքի գավաթ | Ռուսաստան, Չեբոքսարի | 14-րդ | 20 կմ | 1:30:40 |
Օլիմպիական խաղեր | Պեկին, Չինաստան | DSQ | 20 կմ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 Associated Press (2009 թ․ հունվարի 17). «Ex-Olympic champion tests positive for EPO». ESPN.com.
- ↑ Grohmann, Karolos (2009 թ․ ապրիլի 29). «Beijing 1,500 gold medallist tests positive». Reuters.
- ↑ Wilson, Stephen (2009 թ․ հուլիսի 8). «Backup samples positive for 5 Olympians». Associated Press.
- ↑ IOC Disciplinary Commission Decision (November 18, 2009) "IOC source: IOC sanctions five athletes who competed in Beijing" International Olympic Committee