Մարզական քայլք, թեթևաթլետիկական մրցաձև։

Մարզական քայլքի ժամանակ մարդու տեղաշարժման արագությունը երկու և կես անգամ (14 կմ/ժ) մեծ է սովորական քայլքից (5-6 կմ/ժ)։ Մարզական քայլքի տեխնիկայի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ մարզիկը անընդհատ մեկ կամ զույգ ոտքով պահպանի շփումը գետնի հետ, այլապես կառաջանա ճախրման փուլ՝ մարզիկը քայլքից կանցնի վազքի և մրցավարի կողմից կորակազրկվի։

Մարզական քայլքի մրցումներն անցկացվում են մարզադաշտում և սովորական խճուղիներում 3 կմ-ից մինչև 50 կմ հեռավորության վրա[1]։

Պատմական ակնարկ խմբագրել

Դեռ Հին Հունաստանում աթլետները քայլքն օգտագործել են որպես ֆիզիկական ընդունակությունների զարգացման միջոց։ Հայտնի հույն զինվոր Ֆիդիպիդը, որն առաջինն է հայտնում Աթենքի բնակիչներին Մարաթոնում հույների հաղթանակի մասին, եղել է նաև լավ քայլորդ։ Սակայն, Օլիմպիական հին խաղերում քայլքի մրցումներ չեն անցկացվել։

Քայլքի մրցումներ սկսել են անցկացվել 14-րդ դարում, Եվրոպայում, սակայն կարելի է եզրակացնել, որ դա եղել է սովորական քայլք։ Որպես մասսայական ձև սպորտային քայլքը երևան է գալիս Հնդկաստանում՝ պատերազմ վարող անգլիական զորքերում։ Ստորաբաժանումները դժվարանում էին վազքով տեղաշարժվել, քանի որ խանգարում էր զինվորական ծանր հանդերձանքը։ Այդ պատճառով մշակվում է քայլքի մի տարատեսակ, որը թույլ էր տալիս երկու անգամ ավելացնել տեղաշարժման արագությունը։

Մարզական քայլքի առաջին պաշտոնական մրցումները անց են կացվել 1866 թվականին Անգլիայում, 7 մղոն (11 կմ 263 մ) հեռավորության վրա։ 1 ժամ 28 վայրկյան արդյունքով մրցման հաղթող է ճանաչվել Ե. Չեմբերսը։ Մարզական քայլքի մրցումներ են սկսվում անցկացվել նաև այլ երկրներում։ Մրցումներն անց են կացվում ինչպես կարճ, այնպես էլ գերերկար հեռավորությամբ։

Միջազգային առաջին խոշոր մրցումներն անց են կացվել 1892 թվականին Ֆրանսիայում Փարիզ-Բելֆոր (496 կմ) երթուղում, որտեղ հաղթող է դարձել Ռոմոժեն՝ 100 ժամ 5 րոպե արդյունքով։ 1908 թվականին մարզական քայլքը ընդգրկվում է օլիմպիական խաղերի ծրագրում[2]։

Մարզական քայլքի տեխնիկան խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Աթլետիկա (ուսումնական ձեռնարկ). Երևան: «Սոս և Վոգա». 2003. էջ 5.
  2. Աթլետիկա (ուսումնական ձեռնարկ). Երևան: «Սոս և Վոգա». 2003. էջ 55.