Ազգային հարստություն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ազգային հարստություն, երկրի տնտեսական հզորության կարևորագույն ցուցանիշն։ Հասարակության տարբեր փուլերում այն կարող է աճել կամ նվազել, ինչը հատկապես տեսանելի է դառնում տնտեսության վերելքի և ճգնաժամերի ժամանակ։

Մայր Հայաստան

Էություն և ընդգրկումների սահմաններ խմբագրել

Ազգային տնտեսությունը,որպես մի ամբողջություն,ենթադրում է այնպիսի մի հասկացություն,ինչպիսին ազգային հարստությունն է։Առաջին անգամ այն հաշվարկել է անգլիացի տնտեսագետ Վ․Պետին 1664 թվականին։

Տարբեր ժամանակներում, տարբեր տնտեսագիտական դպրոցներ ազգային հարստության աղբյուրներին տվել են տարբեր մեկնություններ, ընդլայնվել են նրա ընդգրկումների սահմանները․

- մերկանտիլիստները հարստության աղբյուր էին դիտում արտաքին առևտուրը, իսկ նրա ունիվերսալ ձևը՝ ազնիվ մետաղները,

- ֆիզիոկրատները արտադրության միակ ոլորտը, որում ստեղծվում է ազգային հարստությունը, համարում էին գյուղատնտեսությունը,

- Ադամ Սմիթը հարստության ստեղծման աղբյուրը կապում էր արտադրողական աշխատանքի՝ հետևապես նյութական արտադրության հետ ընդհանրապես,

 
Մատենադարան

- գերմանացի տնտեսագետ Ֆ․ Լիստը գտնում է, թե նյութապաշտական սկզբունքի վրա կառուցված այդ հայեցությունը անտեսում է ազգի տնտեսական զարգացման, հետևապես նաև հարստության ստեղծման «ինտելեկտուալ և սոցիալական ուժերը»,

- Կարլ Մարքսի մոտ հասարակության հարստությունը ներկայանում է որպես ապրանքների «հսկայական հավաքածու», իսկ ինչը աշխատանքի արդյունք չէ «սոցիալական հարստություն» չէ,

- Ալֆրեդ Մարշալը հարստությունը դիտում էր որպես նյութական և ոչ նյութական բարիքների ամբողջություն և այլն[1]։

Այսպիսով կարելի է առանձնացնել ազգային հարստության բնորոշումը նեղ և լայն առումներով։ Նեղ իմաստով ազգային հարստությունը առանձին մարդկանց, ձեռնարկությունների, կազմակերպությունների, պետությանը պատկանող նյութական բարիքների ամբողջությունն է։ Որպես կանոն սա ունի դրամական արտահայտություն։ Ավելի լայն առումով ազգային հարստությունը ընդգրկում է նաև այն ոչ նյութական հոգևոր արժեքները, որոնց տնօրինում է երկիրը ։

Տնտեսագիտական մտքի էվոլյուցիա խմբագրել

Տնտեսագիտական մտքի էվոլյուցիայի ընթացքում փոխվել են ազգային հարստության վերաբերյալ հայացքները,ու դեռ շարունակվում են նրա բնույթի,կազմի,բաշխման վերաբերյալ տարակարծությունները։Հաճախակի է քննադատվում հարստությունը զուտ նյութական բովանդակության տեսակետից դիտելու հայեցությունը։Որքանով հասարակության զարգացումը հարկ է դիտել նյութական,հոգևոր,էթնիկական և կուլտուրական արժեքների միասնության մեջ,ուստի պետք է այն համալրել նաև նոր տարրերով։

Բնորոշումներ խմբագրել

Կարելի է առանձնացնել ազգային հարստության բնորոշումները նեղ և լայն առումներով։Նեղ իմաստով ազգային հարստությունն առանձին մարդկանց,ձեռնարկությունների,կազմակերպությունների և պետության սեփականության մեջ գտնվող նյութական բարիքների ամբողջությունն է(հասարակության՝նրա ամբողջ գործունեության ընթացքում կուտակված և բնության կողմից պարգևած)։Որպես կանոն,այն ունի դրամական արտահայտություն։

 
Մայր աթոռ Ս. Էջմիածին

Ավելի լայն իմաստով ազգային հարստությունը ընդգրկում է նաև այն ոչ նյութական,հոգևոր արժեքները,որոնց տնօրինում է երկիրը․ մարդկանց կուտակած արտադրական փորձը,կրթական պոտենցիալը,գիտատեխնիկական մտքի նվաճումները,մշակութային արժեքները։Իսկ դա նշանակում է,որ ազգային հարստության ծավալները,դինամիկան և կառուցվածքը պահանջում են նոր չափումներ և մոտեցումներ։

Ազգային հարստության մեջ անհրաժեշտ է ներառել նաև այլ երկրներում գտնվող,սակայն տվյալ երկրի կառավարությանը,կազմակերպություններին և առանձին անձանց պատկանող նրա տարրերը։Միաժամանակ անհրաժեշտ է նրանից բացառել տվյալ երկրի տարածքում գտնվող հարստության այն տարրերը,որոնք գտնվում են այլ երկրների սեփականության մեջ[2]։

Ցուցանիշի հատկություններ խմբագրել

Կարևոր հանգամանքն այն է, որ ազգային հարստությունը ստատիկ ցուցանիշ չէ, այլ ժամանակի ընթացքում դինամիկորեն փոխվում է։ Այն որոշվում է ցանկացած ընթացիկ ժամանակ `մնացորդային արժեքով։

Երկրորդ, ինչպես արդեն նշվեց, ազգային հարստությունը տարասեռ է։ Մի կողմից կան բնական ռեսուրսներ, մյուս կողմից ՝ աշխատանքի արտադրանք։ Այն ներառում է նաև ֆինանսական և ոչ նյութական ակտիվներ։

Երրորդ ՝ ազգային հարստությունը հաշվի է առնում ռեզիդենտներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ամբողջ ունեցվածքը, նույնիսկ եթե այն գտնվում է արտերկրում։

Բաղադրիչների բնութագրեր խմբագրել

Ազգային հարստության վիճակագրությունը միատարր չէ:Այն բաղկացած է հետևյալ կատեգորիաներից.

 
10,000 հայկական դրամ

1. Ոչ վերարտադրելի։Դրանք ներառում են օգտակար հանածոներ, որոնց պաշարները սպառվում են (հիմնականում արդյունաբերական միջոցներով)։

2. Վերարտադրելի։ Խոսքը աշխատունակ բնակչության կողմից ստեղծված արտադրական և ոչ արտադրական ակտիվների մասին է։

3. Ոչ նյութական։ Դրանք ներառում են բարեկեցության մակարդակը, մտավոր և որակավորման ներուժը։

4. Վճարման ենթակա հաշիվներ օտարերկրյա պետություններին և ֆինանսական հաստատություններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chiang, Alpha C. (1984). Fundamental Methods of Mathematical Economics (Third ed.). McGraw-Hill. էջեր 359–363. ISBN 0-07-010813-7.
  2. Varian, Hal R. (1992). Microeconomic Analysis (Third ed.). Norton. ISBN 0-393-95735-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 107