Մերկանտիլիզմ (իտալ.՝ il mercante, «վաճառական», որը ծագում է լատին․՝ mercanti-ից, «առևտուր անել»), էկոնոմիկական դոկտրին, համաձայն որի երկրի արտաքին առևտուրը կառավարության կողմից ժողովրդի բարեկեցության և պետության ռազմական անվտանգության համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մասնավորապես, մերկանտիլիզմը առևտրային հաշվեկշռի դրական սալդո է պահանջում։ Մերկանտիլիզմը էկոնոմիկայի գլխավոր գաղափարն էր Արևմտյան Եվրոպայի տնտեսական քաղաքականության մեջ սկսած 16-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը[1]։ Այդ ժամանակ մերկանտելիզմը եվրոպական բազմաթիվ պատերազմների համար պատճառ էր հանդիսանում և հիմնավորում էր երկրների գաղութային էքսպանսիան։ Ժամանակի ընթացքում հեղինակից հեղինակ մերկանտիլիզմը տարբեր ճյուղավորումներ է ձեռք բերել։

Մերկանտիլիզմի զարգացման բուռն շրջանում նկարած Երևակայական նավահանգիստը և Մեդիչիի վիլլան, հեղինակ՝ Քլոդ Լոռեն, 1637

Տնտեսագիտության բուն պատմությունն սկսվում է մերկանտիլիստներից, որոնք յուրովի ներկայացրին հարստության ստեղծման հիմնախնդրի լուծումը։ Եվ դա պատահական չէ, որովհետև դեռևս Արիստոտելի ժամանակներից տնտեսագիտությունը համարվում էր արվեստ, գիտություն՝ հարստությունն ավելացնելու ուղիների ուսումնասիրության մասին։ Մերկանտիլիստները նկատել են, որ հարուստ ու հզոր են այն երկրները, որոնք նշանակալից դեր են խաղում համաշխարհային առևտրի ոլորտում։ Դրա հիման վրա էլ հանգեցին այն հետևության, որ երկրի հարստությունը ստեղծվում է շրջանառության բնագավառում, մասնավորապես արտաքին առևտրի միջոցով[փա՞ստ]։

Մերկանտիլիզմը՝ որպես տնտեսագիտական ուսմունք, բնութագրվում է հետևյալ հատկանիշներով[փա՞ստ]՝

  1. մերկանտիլիստների կողմից փողը դիտվում էր որպես հարստության համընդհանուր ձև, և հարուստ էր համարվում այն երկիրը, որն ավելի շատ ոսկի ու արծաթ ուներ,
  2. հարստության ստեղծումն ու կուտակումը, ըստ մերկանտեիիստների, առաջանում է առևտրից կամ էլ թանկարժեք մետաղների արդյունահանումից,
  3. մերկանտիլիզմը հետազոտության հիմնական օբյեկտ է համարում շրջանառության ոլորտը, մասնավորապես արտաքին առևտուրը, քանի որ հենց դրա շնորհիվ է ապահովվում հարստության իրական մեծացումը շահույթի ձևով։

Մերկանտիլիզմի զարգացման փուլերը խմբագրել

Մերկանտիլիզմը՝ որպես տնտեսագիտական ուսմունք, իր պատմական զարգացման ընթացքում անցել է երկու փուլ՝ վաղ և զարգացած մերկանտիլիզմի աստիճաններով։ Վաղ շրջանի մերկանտիլիզմը ձևավորվել է մինչ աշխարհագրակամ մեծ հայտնագործությունները՝ 15-րդ դարի վերջը և գոյատևել է մինչև 16-րդ դարի առաջին կեսը։ Ներքին արտադրության թույլ զարգացվածության հետևանքով արտաքին առևտուրը նույնպես թույլ էր զարգացած և էպիզոդիկ բնույթ էր կրում։ Վաղ մերկանտիլիզմի նշանավոր ներկայացուցիչներն են՝ Վ․ Ստաֆֆորդը՝ Անգլիայում, Գ․ Սկարուֆֆին՝ Իտալիայում և ուրիշներ[փա՞ստ]։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների հետևանքով Ամերիկայում ոսկու և արծաթի խոշոր պաշարների բացահայտումը նպաստեցին եվրոպական երկրների արտաքին առևտրի զարգացմանը։ Մոնետար մերկանտիլիզմի ներկայացուցիչները գտնում էին, որ երկրի հարստությունը մեծացնելու նպատակով պետությունը օրենսդրական ճանապարհով պետք է նպաստի դրան և ակտիվ դրմական քաղաքականություն իրականացնի[փա՞ստ]։

Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ խմբագրել

17-18-րդ դարերում հայ առևտրային կապիտալը նշանակալից դեր էր խաղում միջազգային առևտրում։ Հայ առևտրականները գործունեություն էին ծավալել Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում, Պարսկաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական երկրներում։ Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ արտահայտվել է հիմնականում առանձին հեղինակների առևտրի հարցերին նվիրված աշխատություններում։ Հայաստանում մերկանտիլիզմը պետական քաղաքականության համակարգի չի վերածվել, որովհետև հայ առևտրային բուրժուազիայի գործունեությունը հիմնականում ծավալվել է օտար երկրներում։ 17-րդ դարի հայ նշանավոր վաճառականներից էր Զաքարիա Ագուլեցին, ով ներկայացրել է տարբեր երկրներում ապրանքների մեծածախ և մանրածախ գների մակարդակները, տեղեկություններ է տվել դրամահատման համակարգի մասին։ Ն շանակալից դեր է խաղացել նաև Շահամիր Շահամիրյանը։ Նա առաջադրել է կիրառել հովանավորչական քաղաքականությունը։ Նա գտնում էր, որ ներմուծումը սահմանափակելու կամ արգելեու ու դրանով տեղական արտադրությունը հովանավորելու համար ավելի ներգործական միջոց է ոչ այնքան բարձր մաքսերի սահմանումը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Տնտեսագիտություն», Ջեյմս Դ. Գորթնի, Ռիչարդ Լ. Ստրուպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mercantilism». The Concise Encyclopedia of Economics. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկանտիլիզմ» հոդվածին։