Ակրոֆոբիա, կպչուն վախ բարձրությունից։ Անվանումը ծագել է հին հունարեն՝ ἄκρος («վերին») и φόβος («վախ») բառերից։

Տեսարան Տորոնտոյի Սի-Էն Թաուերի ապակե հատակի միջով

Բարձրության վրա գտնվելու ժամանակ ակրոֆոբիայով տառապողի մոտ նկատվում է սրտխառնություն և գլխապտույտ։

Գլխապտույտը մեծ բարձրության վրա հանդիսանում է նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա։ Ակրոֆոբների մոտ այն վերածվում է ֆոբիայի և առաջանում է վախ անգամ ոչ փոքր բարձրությունների և ընկնելու հավանականության բացակայության ժամանակ։

Ակրոֆոբիան դասվում է ֆոբիաների այն կատեգորիային, որոնք կապված են տարածության ու շարժման դիսկոմֆորտի հետ։ Այն ունի տվյալ կատեգորիայի հետ բուժման ընդհանուր մեթոդներ։