Ադոլֆ Պետրովսկի (ռուս.՝ Адо́льф Ма́ркович Петро́вский (իսկական ազգանունը՝ Զալբերգ, 1887, Վարշավա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1937(1937-09-17)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Ադոլֆ Պետրովսկի
 
Կուսակցություն՝ Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա և Լեհաստանի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1887
Ծննդավայր Վարշավա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 17, 1937(1937-09-17)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

1922 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1922-1923 թվականներին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի քարտուղար։
  • 1923 թվականից մինչև 1924 թվականը՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1924 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1930 թվականի հունվարի 31-ը Էստոնիայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ[1]։
  • 1930 թվականի հունվարի 31-ից մինչև 1930 թվականի դեկտեմբերի 21-ը Լիտվայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ[2]։
  • 1930 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1933 թվականի ապրիլի 1-ը Իրանում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ[3]։
  • 1933 թվականի ապրիլի 1-ից մինչև 1934 թվականի նոյմեբերի 10-ը Ավստրիայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ[4]։
  • 1934 թվականի ապրիլի 2-ից մինչև 1934 թվականի նոյեմբերի 10-ը Հունգարիայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ[5]։
  • 1934 թվականի դեկտեմբերից մինչև 1937 թվականը եղել է ԽՍՀՄ-ի Ուկրաինական ԽՍՀ-ում լիազոր ներկայացուցիչ։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Полномочное представительство РСФСР — СССР в Эстонии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Полномочное представительство РСФСР — СССР в Литве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Полномочное представительство РСФСР — СССР в Персии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Полномочное представительство СССР в Австрии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Полномочное представительство — Миссия СССР в Венгрии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել