Ագուլիսի թատրոն, թատրոն Ագուլիսում։ Աշխատել է 1860-ական թվականներից մինչև 1910-ական թվականները։ Թատրոնը գործել է «Թատերասերների խմբի» և Ագուլիսի դպրոցի աշակերտ-աշակերտուհիների ջանքերի շնորհիվ։

Ագուլիսի թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ադրբեջան
Գտնվելու վայրըՆերքին Ագուլիս
Հիմնադրման ամսաթիվ1860-ական թվականներ
Փակման ամսաթիվ1910-ական թվականներ

Բեմադրություններ խմբագրել

Թատրոնում բեմադրվել են տարբեր ներկայացումներ ու պիեսներ։

Ներկայացում Տարեթիվ
«Արշակ Երկրորդը» 1866
«Շուշանիկ» 1868
«Էս էլ քի մոցիքլութին»
«Աշոտ ողորմածի դատաստանը» 1873
«Պեպո»
«Սանղուխտ կույսը» 1875
«Սեր և նաղապաշարմունք»
«Երկու քաղցածներ» 1881
«Կըռթ-կըռթ» 1887
«Կնոջ և մարդու կռիվը» 1888
«Թուղթ խաղացողի կյանքը»
«Պառվներու խրատ» 1894
«Արյան բիծ»
«Երկու սիրահար»
«Ավազակներ» 1895

Դերասանական կազմ խմբագրել

Թատրոնում տարբեր դերեր են կատարել` Զարուհի Փափազյան, Նազելի Ասլանյան, Կատարինե Խոջամիրյան, Մանուշակ Աղամիրյան, Եղիասաբեթ Տեր–Զանյան, Կատարինե Մելիք-Աղամալյան, Սալոմե Ստեփանյան, Տեր-Սահակյան, Հ․ Մկրտումյան, Գ․ Ստեփանյան, Հակոբ Քալանթարյան, Գ․ Ասլանյան և ուրիշներ։ «Շուշանիկ» պիեսի հերոսուհու դերը կատարած Զարուհի Փափազյանը, կատարելագործելով իր արվեստը Ալեքսանդրապոլում, ճանաչվեց առաջին դերասանուհի (Զ․ Գյուլումյան)։ Դերասաններ Օվի Սևումյանը, Ստեփան Սաֆրազյանը և այլ ագուլիսցիներ բեմադրել են մի շարք պիեսներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 36 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։