Ագնիտա (IPA-ro|aɡˈnita|-|Ro-Agnita.ogg, գերմ.՝ Agnetheln, հունգ.՝ Szentágota, սաքսոներենի տրանսիլվանյան բարբառ՝ Ongenîtlen), քաղաք Ռումինիայի կենտրոնական մասում՝ Տրանսիլվանիա երկրամասի Սիբիու շրջանում, Հրտիբաչիու գետի ափին, երկրի մայրաքաղաք Բուխարեստից մոտավորապես 205, Սիբիուից 42, Կլուժ-Նապոկայից 118, Բրաշովից 84 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Զբաղեցնում է 96,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2002 թվականի տվյալներով եղել է 10 866, 2009 թվականին՝ 11.169[3]:

Բնակավայր
Ագնիտա
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես96,22±0,01 կմ²
ԲԾՄ469,5±27,5 մետր
Բնակչություն7564 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքprimaria-agnita.ro
Ագնիտա (Ռումինիա)##
Ագնիտա (Ռումինիա)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին։ 1376 թվականին Լյուդովիկ Առաջին Մեծը շուկա ունենալու իրավունք է շնորհել բնակավայրին։ 1466 թվականին Հունգարիայի Մատիաշ Առաջին արքան Ագնիտային իրավունք է տվել կառուցելու բերդեր և կազմակերպելու ռազմական վարժանքներ՝ օսմանցիների հարձակումներից քաղաքն ու երկիրը պաշտպանելու նպատակով։

Բնակչություն խմբագրել

2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 10.894[4]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 10176 93,4%
հունգարներ 342 3,1%
գնչուներ 214 2,0%
գերմանացիներ 152 1,4%
իտալացիներ 8 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 10438 95,8%
հունգարերենը 312 2,9%
գերմաներենը 134 1,2%
իտալերենը 7 0,1%
գնչուերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառներ 10263 94,2%
ռեֆորմատներ 183 1,7%
Հռոմի կաթոլիկ 142 1,3%
լյութերականներ (աուգսբուրգյան) 117 1,1%
հիսնականներ 69 0,6%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) 35 0,3%
ադվենտիստներ 31 0,3%
հունադավան կաթոլիկներ 12 0,1%
ֆրատերականներ 11 0,1%
լյութերականներ 8 0,1%
ունիտար. 4 < 0,1%
բապտիստներ 1 < 0,1%
անկրոն 1 < 0,1%
աթեիստներ 1 < 0,1%
դավանանք չեն նշել 1 < 0,1%

Անվանի անձինք խմբագրել

  • Միխաել Բառներ (1881–1961), նկարիչ[5]
  • Տրուդե Շուլերուս (1889–1981), նկարիչ[6]
  • Էրհարդ Անդրե (1911–1972), պատմաբան, թանգարանի հիմնադիր[7]
  • Գոթֆրիդ Լուչ (1908–1990), լուսանկարիչ, վավերագրող[8]
  • Իոան Գյուրի Պասկու (1961–2016), կատակերգակ դերասան, երգիչ, կոմպոզիտոր[9]
  • Ելենա Կարստեա (* 1962), երգչուհի[10]
  • Բեռնդ Ֆաբրիցիուս (* 1965), քաղաքական գործիչ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Michael Barner im Ortsfamilienbuch Agnetheln bei ortsfamilienbuecher.de, abgerufen am 6. Oktober 2012.
  6. Gudrun-Liane Ittu: Trude Schullerus prägte die siebenbürgische Kunstszene am 26. März 2006 bei siebenbuerger.de.
  7. Das Harbachtalmuseum in Agnetheln auf der Website von Uwe Andree.
  8. Gottfried Lutsch bei siebenbuerger.de/zeitung, abgerufen am 6. Oktober 2012.
  9. Webarchiv|text=Ioan Gyuri Pascus Website |url=http://www.ioangyuripascu.ro/ |wayback=20080409021624
  10. Webarchiv | url=http://personalitati.infoportal.rtv.net:80/biografie~nume-elena-carstea.html Արխիվացված 2013-02-24 Wayback Machine | wayback=20130224075041 | text=Elena Carstea abgerufen am 23. April 2014 (rumänisch).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնիտա» հոդվածին։