Ագա Քանքանյան
Ագա Քանքանյան (իրական անունը՝ Աղավնի Օհանջանի Քանքանյան, հունիսի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիմահարդար, մոդելավորող, ոճաբան, Aga Kankanyan Image Studio նորաձևության կենտրոնի և Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշի հիմնադիրը[1], գեղեցկության ոլորտի առաջատար բլոգեր։
Ագա Քանքանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դիմահարդար և ոճաբան |
Կայք | agakankanyan.com |
Կենսագրություն խմբագրել
Աղավնի (Ագա) Քանքանյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 25-ին Երևանում։ 1996 թվականին սովորել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի ոճաբանների և դիմահարդարների դպրոցում՝ ստանալով դիմահարդարի որակավորում։ 1999 թվականին «Colour luxe» կազմակերպության ներկայացուցչությունում դեմքի և մարմնի մաշկի խնամքի, դիմահարդարման դասընթացքների շարք է անցել, նույն թվականին սովորել է «Ատեքս» նորաձևության կենտրոնում և ստացել նախագծող-մոդելավորողի դիպլոմ՝ սովորելով Անդրեյ Միլմոնի ղեկավարած դասարանում[2]։ Հենց նա, չկարողանալով արտասանել Աղավնի անունը, սկսել է աղջկան կոչել Ագա անվամբ։ Մասնագիտությամբ լինելով հագուստի մոդելավորող՝ Ագա Քանքանյանը փոխել է մասնագիտական ուղղվածությունը և սկսել զբաղվել դիմահարդարմամբ[3]։ 1999 թվականից որպես ոճաբան-դիմահարդար աշխատել է տարբեր գեղեցկության սրահներում։
Մասնագիտական գործունեություն խմբագրել
2000 թվականին եղել է «Միսս Հայաստան 2000» և «Միսս ուսանողուհի 2000» մրցույթների ոճաբան-դիմահարդարը։ Առաջիններից մեկն է եղել, որն առանձին համագործակցություն է ունեցել հայկական մեդիայի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծելով հատուկ դիմահարդարում[4]։ 2008 թվականին մասնակցել է «Եվրատեսիլ 2008»-ին և «Славянский базар»-ին՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոյի ոճաբան-դիմահարդարը։ Ագա Քանքանյանը Սիրուշոյին ուղեկցել է նաև Կիպրոսում, Հունաստանում, ԱՄՆ-ում տեղի ունեցած համերգների ժամանակ, եղել է տեսահոլովակների ոճաբան-դիմահարդարը[5]։ Եղել է «Տաշիր 2009»[6], Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթոունի՝ հայոց Եղեռնին նվիրված համերգի, Սամանթա Ջեյդի[2], Քսենյա Սոբչակի[7] և հայ բազմաթիվ արտիստների (Քրիստինե Պեպելյան[8][9][10][11], Օլգա Այվազյան[12], Անի Քրիստի, Հրաչուհի Ութմազյան, Արփի Գաբրիելյան[13], Արևիկ Ուդումյան, Մերի Մակարյան, Մարինե Գյուլումյան[14], Տաթևիկ Ադումյան, Վարդուհի Ալեքսանյան[15] և այլք[16][17]) նկարահանումների ոճաբան-դիմահարդարը։
2011-2015 թվականներին համագործակցել է «Cosmopolitan Armenia» հանդեսի հետ՝ լինելով լուսանկարահանումների դիմահարդար և «Նորաձևություն և գեղեցկություն» բաժնի նյութերի հեղինակ[18]։ Համագործակցել է նաև «Էլ Սթայլ», «Հարս», «Bali», «Сервис», «TV մոլ», «TV ալիք», «Афиша»[15] հանդեսների հետ։ Եղել է տարբեր հեռուստաալիքների նախագծերի դիմահարդար և ոճաբան[19] («Cosmic Show»[20], «Սպիտակ անկյուն»[21][22], «Անկախ տարիքից»[23][24], «Հայաստանի ձայնը»[25], «Փոփ արտ»[26] և այլն)։ Որպես ոճաբան-դիմահարդար՝ մասնակցել է նաև նորաձևության ցուցադրությունների[14][27]։ Առաջին հայ դիմահարդարն է, որ աշխարհի տարբեր քաղաքներում (Երևան, Էջմիածին, Լոս Անջելես, Գլենդել, Նյու Յորք, Լիոն, Մոսկվա, Տոմսկ, Մալյորկա) վարել է դիմահարդարման դասընթացներ[28][29]։ 2019 թվականին եղել է «Օրիֆլեյմ» շվեդական ընկերության կազմակերպած The One Beauty Award-ի ժյուրիի անդամ[30][31]։ Տարբեր տարիների եղել է Լոս Անջելեսում կազմակերպվող ամենամյա «Armenian Music Awards»-ի ոճաբան-դիմահարդար[32]։ Մասնակցել է աշխարհահռչակ տարբեր դիմահարդարների վարպետության դասերի (Սքոթ Բարնս, Մարիո Դեդիվանովիչ, Սամեր Խուզամի և այլք)[29][33]։ Եղել է «Միսս Աշխարհ Արմենիա 2021» և «Միսս Տիեզերք Արմենիա 2021» մրցույթների ժյուրիի կազմում[34][35]։
Ձեռնարկատիրական գործունեություն խմբագրել
2013 թվականին բացել է սեփական «Aga Kankanyan Image Studio» նորաձևության կենտրոնը[26][36]։ Պարբերաբար կազմակերպել է դիմահարդարման դասընթացներ[33]։ Հիմնել է նաև Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշը, որում ներկայումս ներառված են շուրթերի և աչքերի մատիտների հավաքածուներ, դիմահարդարման վրձիններ[1]։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու զավակ[37]՝ Վիվիենը և Կարենը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Մշտապես մտածում եմ կատարել այնպիսի քայլեր, որոնք կլինեն առաջինը․ Ագա Քանքանյանն իր՝ նմանը չունեցող վրձինների ստեղծման մասին». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 «Ագա Քանքանյան՝ Սիրուշոյի, Ջանեթ Ջեքսոնի ու Սամանթա Ջեյդի դիմահարդարը». lurer.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Ագայի հաջողության գաղտնիքը». Skill Blog. 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Ագա Քանքանյան - Մեր մեջ ասած, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
- ↑ «Սիրուշոն նոր հոլովակ է նկարահանում Սևանում. առաջին կադրերը». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Ագա. «Սիրուշոն, իրոք, պահանջկոտ հաճախորդուհի է»». «Ազատ ժամանակ»: էջ 25. Մարտի 1-7, 2010.
- ↑ ՓՈՓ ART Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին
- ↑ «Քրիստինե Պեպելյան. «Կամուսնանամ ավելի շուտ, քան մարդիկ սպասում են»». Լինա: էջեր 8-10. 2006 թ․ հոկտեմբեր.
- ↑ Christine Pepelyan - Kamac - Kamac // Premiere 2017, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ Christine Pepelyan - Im Enker // Official Music Video // Full HD 2014, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ Christine Pepelyan - Eli Kentrem Qez / Քրիստինե Պեպելյան - Էլի Կընտրեմ Քեզ, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ «Աստղային իմիջ՝ Ագա Քանքանյանի թեթև ձեռքով». TV մոլ: էջ 9. նոյեմբերի 7-13.
- ↑ «BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 14,0 14,1 ««Տգեղ է այն կինը, ով չի ժպտում»,-վստահեցնում է Ագա Քանքանյանը». 3 միլիոն: էջեր 38-39. Հուլիսի 1-14, 2007.
- ↑ 15,0 15,1 «Скорее, сам упадет, но меня удержит...». Афиша. Մարտ 6-19, 2006.
- ↑ Gasparyan, Hasmik. «Ինձ համար մարդու կարևոր հատկանիշներից մեկը ժպիտն է. Ագա Քանքանյան». citylife.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ««Aga Kankanyan» իմիջ ստուդիոն նշում է իր 5-ամյակը». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Խմբագրի կողմից». Cosmopolitan Armenia. 04.2011, 05.2011, 06.2011, 07.2011, 08.2011, 11.2011, 12.2011, 04.2012, 06.2012, 05.2014, 01-02.2015.
- ↑ «Այս տարի նորաձև են բնական, հանգիստ ունքերը». Առաքյալ: էջ 7. 2005 թ․ մարտ.
- ↑ Cosmic Show. Ապրիլի 7. անակնկալ սիրելիիդ համար, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ Սպիտակ անկյուն 17.11.2014 Հայկո, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ Սպիտակ անկյուն 05.12.2014 Նազենի Հովհաննիսյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ «Անկախ տարիքից. Արևիկ Գալստյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Անկախ տարիքից. Ջուլիետա Ստեփանյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ ««Վայ, քո՛ւր ջան, մի հատ լավ երգ ունեմ։ Էս կասետն ամբողջությամբ ծախում ա». Քրիստինե Պեպելյանի անկեղծ զրույցը NEWS.am STYLE-ի հետ». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 26,0 26,1 «Ագա Քանքանյան իմիջ ստուդիան դարձավ մեկ տարեկան». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Manuk Aleksanyan, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
- ↑ «Վստահ էի՝ հաջողություն կունենա նախաձեռնությունս. ինչպես Ագա Քանքանյանը դարձավ ամենապահանջված դիմահարդարը». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 29,0 29,1 «Ինչպես Ագա Քանքանյանը ստիպեց Քիմ Քարդաշյանի դիմահարդարին «Հայաստան» անունը լսելով միանգամից որոշում կայացնել». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «250 հայտ, 1 հաղթող և 1 միլիոն դրամի պայմանագիր. Oriflame ընկերությունը համախմբել էր Հայաստանի պրոֆեսիոնալ և սկսնակ դիմահարդարներին». style.news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ ««Սա ինձ համար հետաքրքիր փորձառություն է»․ Ագա Քանքանյանը՝ «Օրիֆլեյմ»-ի կազմակերպած դիմահարդաների ժյուրի կազմում լինելու մասին». 365news. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Ագա Քանքանյանը՝ Ջենիֆեր Լոպեսի, Քրիստինա Ագիլերայի և Սելին Դիոնի ոճաբանների հետ ծանոթության ու մտերմության մասին». asekose.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 33,0 33,1 Առավոտ լուսո հարցազրույց. Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին
- ↑ Mediamax. ««Միսս տիեզերք Արմենիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների հետաքրքիր դրվագներն ու աղջիկների հույզերը բեմում». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Նանե Ավետիսյանը և Միրնա Պստիկյանը կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային մրցույթներում». yelaket.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ - Ագա Քանքանյան, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին
- ↑ «Այսօր մեծ տոն է Ագա Քանքանյանի ընտանիքում». Հաճելի ժամանց (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-10-25 Wayback Machine
- Ձեր ամառը գունավորելու 576 տարբերակ․ IQOS աքսեսուարների ամառային հավաքածուն արդեն վաճառքում է
- Դիմահարդարման 10 ինքնատիպ օրինակ Սիրուշոյից (ֆոտո)
- Ագա Քանքանյանը՝ սեզոնային թրենդների, Սիրուշոյի հետ աշխատելու և դիմահարդարման կարևոր նրբությունների մասին
- Դիմահարդարման նորաձև միտումները՝ ըստ Ագա Քանքանյանի
- Թարմ մաշկ ու նուրբ երանգներ. մինիմալիստական make up-ը՝ ամառվա գլխավոր թրենդ (ֆոտո)
- Ի՞նչ անակնկալ է պատրաստում Սիրուշոն
- Ի՞նչ հագնել Ամանորին, ո՞ր գույներն են ակտուալ, որո՞նք են 2019-ի թրենդներն ու հակաթրենդները. պատմում է Ագա Քանքանյանը
- Ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել և ինչպե՞ս միայն հայլայթերի օգնությամբ ունենալ ամանորյա գեղեցիկ make up. մասնագետների խորհուրդը (ֆոտո/վիդեո)
- Ինչ արժե դիմահարդարումը Ագա Քանքանյանի մոտ (լուսանկարներ)
- «Եթե դու ճիշտ ապրես, քեզ հետ սխալ բան չի լինի». Ագա Քանքանյան Արխիվացված 2021-10-20 Wayback Machine