«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը (Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ աֆ Յոխնիկների կողմից՝ 1967 թ.։ Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ։

Օրիֆլեյմ
Изображение логотипа
Տեսակբազմամակարդակ մարկետինգային ընկերություն
Հիմնադրված է1967
ՀիմնադիրJonas af Jochnick? և Robert af Jochnick?
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Արդյունաբերությունկոսմետիկ արդյունաբերություն
Կայքoriflame.com
 Oriflame Վիքիպահեստում

Հակիրճ պատմություն խմբագրել

«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967 թ.-ին՝ աֆ Յոխնիկ եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր՝ Բենգտ Հելստենի կողմից՝ մայրաքաղաք Ստոկհոլմում։ Ձեռնարկության անվանումը կապված է միջնադարյան Ֆրանսիայում օգտագործվող թագավորական զինադրոշի անվան հետ, որը պատերազմների ժամանակ տանում էր ոմն Դիոնիսոս Փարիզեցի։ Հետագայում «Օրիֆլեյմն» ընդարձակվում է և արդեն 1970 թ.-ին ունենում է իր առաջին կոնսուլտանտը Միացյալ թագավորությունում։ Դրան հաջորդում է 1972 թ.-ին ընկերության ներկայացուցչության բացումը Իռլանդիայում։ «Օրիֆլեյմը» 1988 թ.-ին Միացյալ թագավորությունում թողարկում է ամենաառաջին կատալոգը։ Ֆիրման շարունակում է աճել և մեծանալ։ 2006 թ.-ին բրիտանական և իռլանդական մասնաճյուղերը վաճառվում են անկախ սեփականատերերի։

Օրիֆլեյմի Կոնսուլտանտները խմբագրել

Օրիֆլեյմի արտադրանքները վաճառվում են խորհրդատուների միջոցով, որոնք կարող են ձևավորել սպառողների մի որոշակի խումբ և վաճառքներից ստանալ բաժանորդավճար, ինչպես նաև որոշակի «բալեր»։ Վերջիններս ունեն բոնուսային բնույթ։

Արտաքին հղումներ խմբագրել