«Неболей» (ռուս.՝ Առողջ եղիր, Մի հիվանդացիր), ռուս փոփ կատարող Zivert-ի և երաժիշտ Բաստայի սինգլը՝ թողարկված 2020 թվականի օգոստոսի 7-ին Gazgolder և «Первое музыкальное Издательство» լեյբլների շրջանակներում։ Ստեղծագործությունը նվիրված է զույգի հարաբերություններին[1][2]։

«Неболей»
Zivert-ի և Բաստայի սինգլը
Թողարկված2020 օգոստոսի 7
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2020
Ժանրփոփ
Տևողություն5:34
ԼեյբլGazgolder, Первое музыкальное Издательство

Պատմություն խմբագրել

Բաստան երգը նկարագրել է որպես «կյանքի դժվարություններում գտնվող երկու մարդկանց լուռ երկխոսություն»[3], իսկ Zivert-ը նշել է, որ ««Неболей»-ը նույնիսկ երգ չէ, այլ գիտակցված զրույց՝ տղամարդու և կնոջ միջև, ովքեր մի օր հասկանում են, որ երբ սերն անհետանում է, Աստված անզոր է»[4]։ Երգչուհին նաև նշել է, որ միշտ հավանել է Բաստայի արվեստը և երազել է նրա հետ դուետով հանդես գալ[5], ինչպես նաև իրեն փորձել դերասանուհու կերպարում[6]։

2020 թվականի սեպտեմբերի 4-ին Բաստան և Zivert-ը երգը կատարել են «Вечерний Ургант» երեկոյան ժամանցային շոուի ժամանակ[7][8]։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 7-ին «Gazgolder» լեյբլի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում` սինգլի թողարկման օրը[9]։ Ռեժիսոր է հանդիսացել Ալեքսեյ Կուպրիյանովը[4]։

Կատարողները տեսահոլովակի վերաբերյալ նշել են, որ «սա պարզապես երգի տեսահոլովակ չէ, այլ փոքրիկ ֆիլմ, որը պատմում է բաժանման դառնության մասին»[6]։

2020 թվականի սեպտեմբերի 14-ին YouTube-ում թողարկվել է երգի կենդանի կատարումը[10]։

Արձագանքներ խմբագրել

Երգի գործիքավորման մասը ռուսական երաժշտական Մուզ ԹիՎԻ հեռուստաալիքը նկարագրել է որպես «հարավային մոտիվներով տաք կիթառի մրցակցություն սառը քնարական լարերի հետ»[11], իսկ «Российская газета» հրատարակությունը՝ որպես «ռեգգիի հանգիստ ռիթմերով համեմված կիթառով ելույթ, ամռան շոգ ցերեկվա խլացված ինտոնացիաներ, նուրբ լատինական մեղեդիների մոտիվներով արձագանքներ, էլեկտրոնիկայի և բիթերի չափավոր օգտագործում»[12]։

Չարթեր խմբագրել

Չարթ (2020) Ամենաբարձր

դիրքը

Яндекс.Музыка[13] 1
  Ռուսաստան (Apple Music)[14] 1
Zvooq.pro[15] 7
ВКонтакте[13] 15
BOOM[13] 16
YouTube Music[13] 4
Մուզ ԹիՎի[16] 1
Shazam[16] 14
RU.TV[16] 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Баста и Zivert выпустили совместный трек «Неболей»». Афиша (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Артём Кучников (2020 թ․ օգոստոսի 7). «Премьера: Баста и Zivert представили романтическую совместку «Неболей»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Татьяна Орлонская (2020 թ․ օգոստոսի 11). «О чем песня первого совместного сингла Басты и Зиверт «Неболей»». www.pronedra.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. 4,0 4,1 «Баста и Zivert представили новую песню «Неболей» и клип на неё». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Баста и Zivert показали, как уходит любовь». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 «Баста и Zivert сыграли супругов в новом клипе «Неболей»». Starhit (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Баста и Zivert исполнили песню «Неболей» на Вечернем Урганте». The Flow (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Live дня: Баста и Zivert исполнили песню «Неболей» на шоу «Вечерний Ургант»». Rap.ru (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Баста и Zivert выпустили клип «Неболей»». The Flow (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Баста и Zivert спели «Неболей» на крыше». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Баста и Зиверт рассказали историю любви в клипе «Неболей»». Муз-ТВ (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. Александр Алексеев (2020 թ․ օգոստոսի 8). «Баста и Zivert показали видео первого совместного сингла «Неболей»». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Музыкальные чарты за 32 неделю: лидируют Morgenshtern, Miyagi & Andy Panda, Ramil', Миа Бойка и Егор Шип, Zivert, Баста и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Музыкальные чарты за 33 неделю: лидируют: Basta & Zivert, Miyagi & Andy Panda, Канги, Verbee, Kara Kross, Little Big, Dabro и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «Музыкальные чарты за 34 неделю: лидируют Basta & Zivert, Miyagi & Andy Panda, BTS, Dabro и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. 16,0 16,1 16,2 «Музыкальные чарты за 35 неделю (24—30 августа): лидируют Баста & Zivert, Jony, Канги, Егор Крид, Dabro и другие». InterMedia (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)