Վրթանես Ասկերյան

հայ բանասեր, թարգմանիչ

Վրթանես Ասկերյան (1720, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1810), հայ բանասեր, Մխիթարյան միաբանության անդամ։

Վրթանես Ասկերյան
Ծնվել է1720
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1810
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունթարգմանիչ և բանասեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, հմտանալով հատկապես լատիներենի մեջ։ Ունեցել է գրական-բանասիրական գործունեություն։ Կազմել է լատիներեն-հայերեն բառարաններ։ 1782 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա կազմած «Մշտնջենավոր պարզատոմարը»։

Ունի բազմաթիվ թարգմանություններ, որոնցից հիշատակության արժանի են Թեսավրոսի «Իմաստասիրությունը» (Վենետիկ, 1825), Ռոլենի «Պատմություն հռոմեական» բազմահատոր աշխատությունը (1816-1817), Ա. Գովդինի եռահատոր փիլիսոփայությունը (1750) և այլն[1]։

Աշխատություններ խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 119.