Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Բադալյան (այլ կիրառումներ)

Վլադիմիր Մերուժանի Բադալյան (հոկտեմբերի 4, 1958(1958-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, հայ դիվանագետ, Թուրքմենստանում և Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան։

Վլադիմիր Բադալյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1958 (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատանքԹուրքմենստանում և Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1980-1981 թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի գիտաարտադրական միավորումում որպես վարպետ, ապա՝ ճարտարագետ։
  • 1981-1985 թթ. աշխատել է «Երքիմշին» տրեստում որպես ճարտարագետ։
  • 1991-1998 թթ. - «Էրզրում» ԳԱՄ համանախագահ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ։
  • 1999-2003 թթ. - «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1985-1990 թթ. կատարել է կոմերիտական աշխատանք։
  • 1990-1991 թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտրոնական կոմիտեում։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 16 ընտրատարածքից։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
  • 2008 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2009 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։ 2018 թ․ ազատվել է պաշտոնից։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Արամ Գրիգորյան
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Վլադիմիր Բադալյան

28 օգոստոսի 2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել