Վիգեն Չիտեչյան

հայ դիվանագետ

Վիգեն Իվանի Չիտեչյան (հուլիսի 26, 1941(1941-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2021(2021-10-06)[1]), դիվանագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Վիգեն Իվանի Չիտեչյան
Ծնվել է1941, հուլիսի 26
ԾննդավայրԵրևան
Մահացել էհոկտեմբերի 6, 2021(2021-10-06)[1] (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՀԱՊՀ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի դեսպան Ֆրանսիայում և Հայաստանի դեսպան Ֆրանսիայում
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ Թագի դաշինքի մեծ խաչ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան) և Մխիթար Գոշի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը։

  • 1969-1985 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում՝ որպես ամբիոնի վարիչ։
  • 1985-1990 թվականներին եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետ։
  • 1990-1991 թվականներին - ՀՀ Արդյունաբերության նախարարի տեղակալ։
  • 1991-1993 թվականներին - ՀՀ պետական նախարար։
  • 1993-1995 թվականներին - ՀՀ փոխվարչապետ։
  • 1995-1997 թվականներին - Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1997-2009 թվականներին - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։
  • 1997-2004 թվականներին - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։
  • 2009 թվականի մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից[2]։
  • 2009 թվականի մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2009 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2010 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
  • 2011 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]։
  • 2011 թվականի հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]։
  • 2012 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[8]։
  • 2013 թվականի մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[9]։

Շուրջ 150 գիտական հրապարակումների հեղինակ է[10]։

Պարգևներ խմբագրել

Անձնական կյանքը խմբագրել

Ամուսնացած է, ունի 1 որդի։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

1995 - 1997
Հաջորդող
Էդվարդ Նալբանդյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

1997 - 26 մայիսի 2009
Հաջորդող
Ավետ Ադոնց
Նախորդող
Արմեն Սարգսյան
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
Վիգեն Չիտեչյան

1997-27 մայիսի 2009
Հաջորդող
Ավետ Ադոնց
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
Վիգեն Չիտեչյան

1997-2004
Հաջորդող
Սամվել Մկրտչյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

1997-7 նոյեմբերի 2009
Հաջորդող
Ավետ Ադոնց
Նախորդող
Արմեն Սարգսյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

1997-20 փետրվարի 2010
Հաջորդող
Ավետ Ադոնց
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

26 մայիսի 2009 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

14 հունիսի 2011 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

16 հունիսի 2011 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիգեն Չիտեչյան

20 փետրվարի 2012 - 9 մարտի 2013
Հաջորդող
Միքայել Մինասյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը
  2. Վ. Չիտեչյանին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին
  3. Վ. Չիտեչյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին
  4. Վ. Չիտեչյանին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  5. Վիգեն Չիտեչյանին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  6. Վ. Չիտեչյանին Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  7. Վ. Չիտեչյանին Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  8. Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  9. Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  10. ՀՀ ԱԳՆ կայքը, Վիգեն Չիտեչյան(չաշխատող հղում)
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.