Սողոմոն Սեյրանյան

հայ թառահար

Սողոմոն Գաբրիելի Սեյրանյան (Սեյրանով) (3 սեպտեմբերի, 1907, Բաքու - 6 մայիսի, 1974, Երևան[2]), հայ թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Սողոմոն Սեյրանյան
Ի ծնե անունՍողոմոն Գաբրիելի Սեյրանով
Ծնվել է1907[1]
Մահացել է1974[1]
Ժանրերժողովրդական
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներթառ
Գործունեություն1926-1974
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926 թվականից՝ Ադրբեջանում ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1944 թվականից (1956-1959 թվականները ընդմիջումով) ապրել է Երևանում, եղել Հայֆիլհարմոնիայի, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Սողոմոնի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939 թվականին Մոսկվայում կայացած ժողովրդական գործիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Մահացել է Երևանում։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4641
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287