Սարգիս Բարսեղյան

հայ ռազմական, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Բարսեղյան կամ Լևոն Օտաբաշյան, Շամիլ (1875, Գետաբեկ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1915(1915-04-30), Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ռազմական, քաղաքական գործիչ։

Սարգիս Բարսեղյան
Դիմանկար
Ծնվել է1875 թ.
ԾննդավայրԳետաբեկ
Մահացել է1915(1915)
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՀայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Ժնևի համալսարան
Մասնագիտությունֆիդայի, ակտիվիստ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱշխատանք
ԱմուսինՊերճուհի Պարտիզպանյան
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀայ ֆիդայական շարժում
 Sarkis Barseghian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում։ Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։

Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։

Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։

Գրականություն խմբագրել