Նազիկ Ավդալյան

հայ ծանրամարտիկ

Նազիկ (Նազելի) Վարդանի Ավդալյան (հոկտեմբերի 31, 1986(1986-10-31), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, (այժմ՝ Գյումրի), հայ ծանրորդուհի:

Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝Հայաստան Հայ
Մասնագիտացում՝Ծանրամարտ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 31, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր՝Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լենինական (այժմ՝ Գյումրի), ՀԽՍՀ

Կարիերա խմբագրել

2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[1]։ Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (105+125)[2]: 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն[3]։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը[4]։

Ծանրամարտի վիճակագրություն խմբագրել

Թվական Մրցամարտ Վայր Քաշային կարգ Պոկում Շարք Հրում Շարք Արդյունք[5] Շարք
2006-10 Աշխարհի առաջնություն   Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն -69 Կգ 100.0 Կգ 8-րդ 121.0 Կգ 7-րդ 221.0 Կգ 7-րդ
2007-04 Եվրոպայի առաջնություն   Ստրասբուրգ, Ֆրանսիա -69 Կգ 105.0 Կգ 3-րդ 136.0 Կգ 2-րդ 241.0 Կգ 2-րդ
2007-09 Աշխարհի առաջնություն   Չիանգ Մեյ, Թաիլանդ -69 Կգ 102.0 Կգ 12-րդ 133.0 Կգ 4-րդ 235.0 Կգ 5-րդ
2008-04 Եվրոպայի առաջնություն   Լինյանո Սաբիադորո, Իտալիա -69 Կգ 106.0 Կգ 1-ին 136.0 Կգ 1-ին 242.0 Կգ 1-ին
2009-04 Եվրոպայի առաջնություն   Բուխարեստ, Ռումինիա -69 Կգ 110.0 Կգ 2-րդ 135.0 Կգ 3-րդ 245.0 Կգ 2-րդ
2009-11-25 Աշխարհի առաջնություն   Գոյանգ, Հարավային Կորեա -69 Կգ 119.0 Կգ 1-ին 147.0 Կգ 1-ին 266.0 Կգ 1-ին
2016-04-14 Եվրոպայի առաջնություն   Ֆյորդե, Նորվեգիա -69 Կգ 105.0 Կգ 2-րդ 132.0 Կգ 1-ին 237.0 Կգ 1-ին
2016-08-10 31-րդ Օլիմպիական խաղեր   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա -69 Կգ 107.0 Կգ 135.0 Կգ 242.0 Կգ 5-րդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ն. Վ. Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  3. «Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  4. Ռիո 2016 -ի վիճակագրություն
  5. «Ավդալյան, Նազիկ (վիճակագրություն)». Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել