Մկրտիչ Ներսիսյան

հայ խմբագիր, պատմաբան

Մկրտիչ Գեղամի Ներսիսյան (նոյեմբերի 25, 1910(1910-11-25), Փարպի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1999(1999-01-28), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)[1]։

Մկրտիչ Ներսիսյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1910(1910-11-25)
Փարպի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1999(1999-01-28) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ռեկտոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Մովսես Խորենացու մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Mkrtich Nersisyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը ծնվել է 1909 թ. Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ 1923 թվականին ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը։ 1927 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1931 թվականին Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

1931-1937 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1938-1940 թվականներին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ տնօրեն։

 
Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակը Երևանում

Թեկնածուական թեզը պաշտպանել է 1939 թվականին, դոկտորականը՝ 1946 թվականին։ 1941-1943 թվականներին մասնակցել է գերմանական ֆաշիզմի դեմ մղած Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։

1944-1946 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946-1950 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ։

1947 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1950 թվականին ընտրվել Է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և մինչև 1962 թվականը վարել է հասարակական գիտությունների գծով փոխնախագահի պաշտոնը։ 1962-1966 թվականներին եղել Է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1966-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 1977 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ-ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչ։

1931-1968 թվականներին Մկրտիչ Ներսիսյանը գիտական գործունեության հետ զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. հայ ժողովրդի պատմություն է դասավանդել Խ. Աբովյանի անվան հայկական և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտներում, ԵՊՀ-ում։ 1937-1941 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, 1949-1954 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։

Մկրտիչ Ներսիսյանը հեղինակել է հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրութուններ։

Ունի մեծ վաստակ Օսմանյան կայսրության կազմակերպած հայոց Մեծ եղեռնի պատմության լուսաբանման գործում։ Ռ. Սահակյանի հետ կազմել և խմբագրել է «Геноцид армян в османской империи» փաստաթղթերի և նյութերի ստվարածավալ ժողովածուն։

Մասնակցել է մի շարք ուսումնական ձեռնարկների և կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը, որոնցից հիշարժան է «Հայ ժողովրդի պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (Եր., 1972, 1985 և ռուս.՝ 1980) գիրքը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական ավելի քան 20 ատենախոսություն։

1958 թվականին հիմնադրել է «Պատմա-բանասիրական հանդեսը», որի անփոփոխ գլխավոր խմբագիրն էր մինչև կյանքի վերջը։ 1967 թվականին նա հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը։

Մկրտիչ Ներսիսյանը եղել է Հայաստանի կոմկուսի XV, XXIV, XXVI համագումարների պատգամավոր, բազմիցս ընտրվել ՀԿԿ կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VII, VIII, IX գումարումների պատգամավոր։

Մահ խմբագրել

Վախճանվել է 1999 թվականի հունվարի 28-ին, Երևանում և թաղվել իր ծննդավայր Փարպիում։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

1961 թվականին Մկրտիչ Ներսիսյանն արժանացել Է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է Լենինի (1970), Աշխատանքային կարմիր դրոշի (1953), ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1980), և ԵՊՀ ոսկե մեդալներով։

1995 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (առաջինը Հայաստանի Հանրապետությունում

Աշխատություններ խմբագրել

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[3]։

Խմբագրական կոլեգիայի անդամ խմբագրել

Խմբագրական կոլեգիա՝ Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Գրականություն խմբագրել

Սահակյան Ռուբեն, Արևմտահայ ինքնապաշտպանական կռիվները Մ. Գ. Ներսիսյանի գնահատմամբ (1890-ական թվականներին և 1915 թվին), Հանդես, 2011, գիրք 12, էջ 182-193։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մկրտիչ Ներսիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.