Մարգահովիտ

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Մարգահովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում[2]։

Գյուղ
Մարգահովիտ
Գյուղի համայնապատկերը Ամպասարից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՓամբակ համայնք
Հիմնադրված է10-րդ դար թ.
Այլ անվանումներԲոսգեղ, Համզաչիման, Թագավորանիստ
Մակերես11627 հա կմ²
ԲԾՄ1750 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3466 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարգահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Մարգահովիտ (Հայաստան)##
Մարգահովիտ (Հայաստան)
Մարգահովիտ (Լոռու մարզ)##
Մարգահովիտ (Լոռու մարզ)

Անուն խմբագրել

Գյուղը Մարգահովիտ է վերանվանվել 25.01.1978 թվականին

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է Փամբակի և Հալաբի լեռնաշղթաների միջև՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի վրա, թեք հարթավայրում։ Մարզկենտրոնն Վանաձոր քաղաքից հեռու է 17 կմ հարավ-արևելք։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե (941-982) Պահլավունու կողմից։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, հետո կոչվել է Բոսիքենդ կամ Բոսիգյուղ, ապա նորից վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թ.-ին՝ Մարգահովիտ։

Խորհրդային Միության ժամանակաշրջան խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում Մարգահովիտ գյուղից մասնակցել է 1297 մարդ, որից 284-ը զոհվել են։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Մարգահովիտում գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, վերակառուցված 1872 թ.։ Մարգահովիտի տարածքում գտնվում են Գզրավեր, Ձիթհանքեր, Այբասան գյուղատեղիները։ Աղստևի ակունքի մոտ գտնվող Սարիսոփ կոչվող բլրի վրայից գտնված հնություններից երևում է, որ սա շատ հին (մ.թ.ա. 3-րդ հզ.) բնակատեղի է։ Հնուց շահագործվել են Մարգահովիտի մոտի ոսկու հանքերը։

Տեղանք խմբագրել

Մարգահովիտում ամենուրեք կան մրգատու ծառեր և կարտոֆիլի ու կաղամբի բանջարանոցներ։ Կլիման բավարար խոնավ է։ Խմելու ջուրը բերված է մոտ 7 կմ հեռավորությունից։ Ունի երկաթային բաղադրության հանքային աղբյուրներ։ Տները քարաշեն են, կտուրներով։ Շրջակայքը անտառապատ է։ Ունի ծծմբակոլչեդանային և ոսկու հանքավայրեր։

Բնակչություն խմբագրել

Մարգահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[3].[4]

Տարի 1813 1831 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 322 693 1567 2117 3729 4064 3678 3543 3574 5132 3873 3394 4281

Տնտեսություն խմբագրել

Համայնքի հողատարածքը կազմում է 11627, 63 հա։ Մարգահովիտի կաթնաանասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև կերային և բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Պետական տնտեսությունը լուծարվել է 1991 թ.։ Ունի միջնակարգ դպրոց, հիմնադրված 1860 թ.[5] 405 աշակերտով, մշակույթի տուն, գրադարան, շուրջ 13 հազար կտոր գրականությամբ, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Գործում են Կրթամարզամշակութային համալիրը՝ երկրագիտական թանգարանով, արվեստի դպրոցով, երիտասարդական կենտրոնով, մարզական խմբերով, Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի տեղամասը, «Վալլեքս Մայնինգ» ընկերությունը, Հայփոստի բաժանմունքը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, քարի մշակման արտադրամասը, (Վարդանուշ) պանրի արտադրամասը[փա՞ստ]։ Գյուղում գործունեություն է ծավալում «Մարգահովիտցիների Զորավիգ» հայրենակցական միությունը և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

1986 թ. շահագործման է հանձնվել Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը (8320մ)։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Այստեղ են ծնվել Սովետական Միության հերոս Ավագ Անտինյանը (1917), գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար՝ Զաքար Դերձյանը (1903), դերասանուհի, ռեժիսոր և արձակագիր Ջուլիետ Մատինյանը (1941), գրող Հրաչյա Սարուխանը (1947)։

Գիտեք որ խմբագրել

  1. Միակ հայ գիտնականը, ով ԱՄՆ-ի պարապելագիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու է և գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ, Մարգահովիտցի /Համզաչիման/ Լևոն Արշալույսի Մատինյանն է։
  2. Գուգարքի տարածաշրջանի ԽՍՀՄ սպորտի առաջին վարպետը սամբո ըմբշամարտից, Մարգահովիտցի /Համզաչիման/ Հրայր Ղահրամանի Գյոկչյանն է։
  3. Աշխարհի միակ հայ վետերան վազորդը, ով արժանացել է աշխարհի և եվրոպայի առաջնությունների բարձրագույն մրցանակների, Մարգահովիտցի /Համզաչիման/ Սերգեյ Սարգիսի Սարուխանյանն է։
  4. Միակ հայը, ով երեք անգամ ներկայացվել է ԽՍՀՄ հերոսի կոչման, բայց այդպես էլ չի արժանացել այդ կոչմանը, Մարգահովիտցի /Համզաչիման/ հետախույզ Մուկուչ Սիսակի Բեկչյանն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Փամբակ համայւնքի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 01․04․2024 թվականին)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 133» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
  4. ՀՀ ազգային արխիվ ֆոնդ 93
  5. ՀՀ ազգային արխիվ, ֆոնդեր 7, 48
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 300