Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հունան Մկրտիչի Ավետիսյան (հուլիսի 20, 1913(1913-07-20)[1], Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 16, 1943(1943-09-16), Վերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային զինվոր, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։

Հունան Ավետիսյան
հուլիսի 20, 1913(1913-07-20)[1] - սեպտեմբերի 16, 1943(1943-09-16) (30 տարեկան)
ԾննդավայրԾավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՎերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎերխնեբականսկիյ (գյուղ, Նովոռոսիյսկ քաղաք)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1942-1943
Կոչումավագ սերժանտ[1]
Զորամաս390-րդ հրաձգային գունդ,
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Կովկասի ճակատամարտ[1]
Պարգևներ

Հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։

ՀամԼԿԵՄ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Կապանի շրջանի Ծավ գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստոսին՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում(Թամանյան դիվիզիա)։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Նովորոսիյսկի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ։ 1943-ի սեպտ. 16-ին այն զորամասին, որի կազմում էր Ավետիսյանի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովորոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները և ճանապարհ բացել հարձակվող ստորաբաժանումների համար։ Առաջադրանքը կատարելիս Ավետիսյան, վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով, առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու կրակակետի գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։ Այդ սխրագործության համար Ավետիսյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949-ի ապրիլի 22-ի 30 հրամանով Ավետիսյանի անունը առհավետ գրանցվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում։ Ավետիսյան թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի–Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։

Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Կապանում։ Ավետիսյանի անունով կոչվում են դպրոցներ (Կապանի համար 9 ավագ դպրոցը կրում է նրա անունը), փողոցներ։

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза։ Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.։ Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունան Ավետիսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունան Ավետիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 613