Կարապետ Եզյան

հայ պատմաբան

Կարապետ Հարությունի Եզյան (սեպտեմբերի 5, 1835(1835-09-05)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1905(1905-05-31)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), բանասեր, պատմաբան, բարերար, ազգային-պահպանողական։

Կարապետ Եզյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1835(1835-09-05)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 31, 1905(1905-05-31)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան[1][2] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1]
Մասնագիտությունբանասեր և պատմաբան

Կյանք և գործունեություն խմբագրել

Կարապետ Եզյանը ծնվել 1835 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Մոսկվայում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը։ Պաշտոնավարել է ներքին գործերի, ապա՝ լուսավորության նախարարություններում։ 1886 թվականին այցելել է Կարինի Սանասարյան վարժարան, հովանավորել այն և Նոր Նախիջևանի Գոգոյան, Թիֆլիսի Հովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները։ Զբաղվել է Սանասարյան և Իզմիրյան կտակների իրականացմամբ, նյութապես օժանդակել Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը։

Աշխատություններ խմբագրել

Առաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմություն»-ը (1887 թվական), Հովհան Դարդելի «Ժամանակագրություն հայոց»-ը (1891 թվական) և այլն։ «Ներքին կյանք հին Հայաստանի» (1859 թվական) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան։

«Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» խմբագրել

Հիմնական աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թվական) ուսումնասիրությունը։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուսական կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից մինչն XIX դար։ Աշխատության երկրորդ մասում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736 թվականներին։ Եզյանը, որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս-հայկական հարաբերություններում, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն է տվել անհատների գործունեությանը և կրոնական գործոնին։

Երկեր խմբագրել

  • Внутренняя жизнь древней Армении ,Санкт-Петербург, 1859.
  • Сношения Петра Великого с армянским народом, Санкт-Петербург, 1898.
  • Ս. Էջմիածնի Մայր աթոռի և Ռուսաց կառավարութեան յարաբերութիւնների ծագումը, Թիֆլիս, 1904։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Եզյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 486