Ծաղկեվանք (Արա լեռ)

(Վերահղված է Ծաղկեվանքից)

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանք, Հայաստանի Արա լեռան վրա։ Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական և թե հեթանոսական տոները[2]։

Ծաղկեվանք
Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի մահարձան
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Արա լեռ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակկանգուն
Մասն էԳյուղատեղի «Ծաղկավանք»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Tsaghkevank Վիքիպահեստում

Աշխարհագրություն խմբագրել

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում[3]։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում[4]։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ավանդություններ խմբագրել

Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։ Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան, ինչպես Սուրբ Քրիստափորը հավանաբար առասպելական է, իսկ եթե ոչ՝ ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար, և կամ հափշտակվել հրեշտակների միջոցով[5]։

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Գրականության մեջ խմբագրել

Խաչատուր Աբովյանը իր Առաջին Սերը պատմվածքի մեջ գրել է.[6]

  Ով Հայաստանու սուրբ աշխարի մեծությունը, նրա դրախտանման դաշտերի հոտն ու համը, Էն ծաղկափթիթ ձորերը, էն անմահական աղբրների ջուրը, ու Հայոց անմեղ ազգի հաքուստը, ուրախությունը, խաղը, բարեպաշտությունն ու աստվածասիրությունը կամենում էր տեսնի, նրա գառը որդոց ազիզ երեսին նայի, մուրազն առնի, էս տեղ պետք է գար, Ծաղկեվանքի ծերին պտի կանգներ, որ իմանա՝ թե էս երկնանման բարձրությունից էին Հայք իրանց աշխարին մտիկ տալիս, Մասսա, Ալագյազի վրա խնդում, Նոյան տապանը, Լուսավորչի կանթեղը, սուրբ Գեղարդավանքն, էջմիածին ու Խոր Վիրաբ միտքըները բերում, կրակի պես վառվում, արծվի պես թռչում, ամպի հետ բարձրանում, ջան ու արին ջրի պես մատաղ անում, որ իրանց լիս հողիցը չզրկվին, չհեռանան, սուր տան, սուրը քաշվին, բայց Էնտեղ ապրին, Էնտեղ մեռնին։ Սրանք էին, որ Հայկա վեհ սիրտը վառեցին, Վաղարշակ իրանց ծոցը քաշեցին, Տիգրանին թե տվին, Տրդատին Հռովմա ետ բերին, Վռամշապուհի վսեմ միտքը բորբոքեցին, որ Հայաստան իմաստության տան շինի։ Սրանք էին, որ Մովսես Խորենացին տեսնելիս՝ վերանում էր, Եղիշե պատմելիս՝ խոյանում, Վարդան, Վահան Մամիկոնյան արին վեր ածելիս՝ նո՛ր հոգի առնում, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի գովելիս՝ հրեշտակի լեզու ստանում։ Էլի սրանք էին, էս սուրբ սարերը, որ ջրհեղեղովն աշխարը քանդվելիս, Աստուծո աչքը մեր աշխարի վրա մնաց քաղցր, մեր աշխարն ընտրեց արդար Նոյի բնակության համար, էնքան ազգեր էլ, որ սար ու ձոր ոտնատակ տալով, թուր թրի տվին, որ մեր ազգի շվաքն աշխարքի երեսիցը կտրեն, իրանք փչացան, իրանք վերջացան ու էլի մեր սուրբ հավատը, մեր արդար Հայոց որդիքը՝ էս օր էլ կան, էս օր էլ իրանց օրենքն ու լեզուն՝ սրտներումն, բերնըներումն ունին, ու իրանց լավությունովը, աշխատասիրությունովը, խելոքությունովն ու հավատարմությունովը՝ ամեն ազգի սիրելի, ամեն երկրում գոված՝ կան ու կմնան ու իրանց ընտիր հոգին ո՛չ կփոխեն, ո՛չ կմոռանան։  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արայի լեռ (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Կոտայք». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  4. «Արայի լեռ՝ Շարմիրամի բարձրանալը (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  5. «Արա Լեռ (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը». Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.