Թաբուլե (արաբերեն՝ تبولة‎‎, եբրայերեն՝ טאבולה‎, հայերեն՝ Թապուլէ, Թաբուլե) արևելյան աղցան, նախուտեստ։ Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Ուրիշ կարող են լինել թարխունը, լոլիկը, կանաչ սոխը և ուրիշ կանաչիներ ու համեմունքներ։ Թաբուլեն համեմում են նաև կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով։ Այս կերակրատեսակի հայրենիք են հանդիսանում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը ու Սիրիան, այնտեղ թաբուլեն մատուցվում է աղցանի տերևների վրա։ Բլղուրի փոխարեն օգտագործվում է ավելի փոքր հատիկներով ձավարեղեն՝ կուս-կուս։

Թաբուլե
Թաբուլեի բաղադրիչները
Լիբանան Լիբանան
Սիրիա Սիրիա
Տեսակաղցան
Ենթատեսակաղցան և բանջարեղենային ուտեստ
Առաջացման երկիր Լիբանան
Բաղադրամասեր
Հիմնականբլղուր, մաղադանոս
Հնարավորթարխուն, լոլիկ, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթապտղի յուղ
 Tabbouleh Վիքիպահեստում

Պատրաստում խմբագրել

 
Սիրիական թաբուլե աղցանի տերևների ու կիտրոնի հետ միասին
 
Թաբուլե առանց աղցանի տերևների

Նախապես բլղուրի վրա (կամ կուս-կուսի) գոլ ջուր են լցնում, և թողնում են որոշ ժամանակ։ Մաղադանոսի տերևները ցողուններից առանձնացնում են և մանր կտրտում։ Մնացած բանջարեղենները (լոլիկ, կանաչ սոխ) ևս մանր կտրտվում են։ Բլղուրը համեմում են կիտրոնի հյութով ու ձիթապտղի յուղով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով, և նրան ավելացնում են մաղադանոսն ու բանջարեղենները։

Այլ տեղեկություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել