Զենոբ Գլակ

4-րդ դարի պատմիչ, Տարոնի եպիսկոպոս, Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, Գրիգոր Լուսավորչի աշակերտներից


Զենոբ Գլակ նաև Զենոբ Գլակ Ասորի, Զենոբ Ասորի (300[1], Կեսարիա, Կապադովկիա - 350[1]), 4-րդ դարի ասորի եկեղեցական գործիչ և պատմիչ, Տարոնի եպիսկոպոս, Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, Գրիգոր Լուսավորչի աշակերտներից։ Գրել է «Պատմութիւն Տարօնոյ» պատմության առաջին մասը։

Զենոբ Գլակ
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր
Հոգևոր աստիճան եպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Զենոբ Գլակը Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Մեծ Հայք է եկել Գրիգոր Լուսավորչի հետ[2], եղել է նրա աշակերտներից[3], ձեռնադրվել է Մամիկոնյանների նախարարության տիրույթ Տարոնի եպիսկոպոս և կարգվել է Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, որի համար էլ վանքը նրա անունով կոչվեց Գլակա վանք[2][3]։ Վաղ միջնադարից մեզ է հասել ուշագրավ մի «Պատմություն»` Զենոբ Գլակ Ասորու և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի Տարոնի պատմություն է։ Հենց թեկուզ այն հանգամանքը, որ այս աշխատությունը երկու տարբեր անձնավորությունների անուններով է կոչվել, բնականաբար մի վրա է բևեռել պատմագիտության և բանասիրության ուշադրությունը։ Այնուհանդերձ այն համարվել է և ներկայումս էլ համարվում է 7-9-րդ դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված մի ժողովածու։ Ուստի և այս կապակցությամբ ծագած վեճերն ու տարակարծությունները նույնպես տարաբնույթ են։ Վիճելի կետերը այստեղ վերաբերում են առաջին հերթին գրվածքի` իրականում քանի մասերից բաղկացած լինելուն և թե դրանցից, որի հեղինակն ով է։ Ապա` արդյոք ամբողջական է այն, թե`ոչ։ Որ դարում է գրվել կամ հավաքվել-խմբագրվել, վերջապես պատմագաղափարական կամ գրական-գեղարվեստական ինչ արժեք է ներկայացնում այն։ Սրանք հարցեր են, որոնց մասին չնայած շատ է գրվել ու խոսվել, սակայն այսօր էլ դեռևս մնում են վերջնական պարզաբանման կարոտ։ Այս արժեքավոր գործի առաջին մասի ստեղծման շարժառիթ են հանդիսացել Հայաստանում (հատկապես Տարոնում և նրա մերձակա գավառներում) նորածագ քրիստոնեական կրոնի տարածման, նրա հաստատման հանգամանքների հետ կապված պատմությունները, ինչպես նաև ցույց տալու համար նոր կրոնիտարածման և պրոպագանդման ճանապարհին հանդիպած խոչընդոտները, հեթանոսական կռապաշտությունը և նրան սպասարկող քրմերի դեմ մղված դաժան պատերազմը, քրիստոնյա առաջին նվիրակների կյանքն ու գործը, նրանց անձերի և աշխատությունների պանծացումը, սրբացումն ու հավերժացումը։ Սյուժետայինգաղափարական կառուցվածքի իմաստով «Տարոնի պատմությունը» կարծես, իրոք երկու առանձին մասերից է կազմված։ Դրանցից մեկը, որ վերագրվել է ասորի Զենոբ Գլակին, պարունակում է Գրիգոր Լուսավորչի կողմից կամ նրա թելադրանքով հույն և ասորի քարոզիչներին ուղարկված կամ նրանցից ստացված պատասխան թղթերի /նամակների/ պատճեններ։ Այս հատվածի բովանդակությունը դուրս չի գալիս ինչպես Տարոնում Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեության, քրիստոնեական կրոնի տարածման շրջանակներից, նույնպես և չորրորդ դարի սահմաններից։ Իսկ Տարոնի պատմության երկրորդ` Հովհան Մամիկոնյանին վերագրված մասի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեության հաստատումից շատ հետո` շուրջ- 4-5 հարյուր տարի տարիներ, գլխավորապես Տարոնում` Մամիկոնյանների իշխանությանը ենթակա և հարևան գավառներում, դարեր շարունակ տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների մասին գոյացած ավանդապատում զրույցների մի շարան։ Օտար բռնակալների դեմ Տարոնի ժողովրդի մղած դյուցազնական պայքարի էպիկական–գեղարվեստական պատկերումն է այդ։ Այս հանգամանքը թերևս իրավացիորեն ուսումնասիրողներից շատերին է մղել կասկածանք հայտնելու նրա հեղինակի հարազատության և Պատմության վերջում զետեղված «Հիշատակարանի» հավաստիության նկատմամբ։ Զենոբ Գլակն ու Հովհան Մամիկոնյանը հայագիտությանմեջ երկար ժամանակ մոռացված ու թերագնահատված հեղինակներ են եղել, իսկ նրանց աշխատությունը դիտվել է որպես երկրորդական բնույթի մի գործ։ «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության այս առաջին դրական գնահատողը եղավ Մ. Աբեղյանը։ Զենոբ Ասորու և Հովհան Մամիկոնյանի կյանքի ու գործի, նրանց և Պատմություն հետ առնչվող զանազան հարցերի լուսաբանմամբ շատերն են զբաղվել։ Զենոբի` իբրև չորրորդ դարի կրոնավորի գոյության փաստը, թերևս հաստատվում է ոչ միայն Պատմության ընթացքում շարունակ հանդիպող հիշատակություններով կամ այն հանգամանքը, որ ինքը իրեն ներկայացնում է ժամանակակից ու գործակից Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի, այլև այնու, որ նրան իբրև այդպիսին ճանաչում են նաև մեր միջնադարի նշանավոր մատենագիրները, ինքը` Հովհան Մամիկոնյանը, Ուխտանեսը և Մխիթար Այրիվանեցին։ Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի անձնավորությունների հետ առնչվող հարցերին, ինչպես և նրանց անուններով հայտնի Պատմության այլևայլ հանգամանքներին անդրադարձել են պատմագիտության և բանասիրության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մ. Չամչյանը, Հ. Գաթրճյանը, Ղ. Ալիշանը, Մ. Էմինը, Գ. Խալաթյանը, Մ. Աբեղյանը։ Տարոնի պատմությունը ունեցել է մի քանի հրատարակություններ` Պոլսում, Վենետիկում և այլուր։ Տարոնի պատմությունը արժանացել է ուսումնասիրողների ուշադրությունը հեղինակային պատկանելիության առնչակցությամբ։ Իբրև այդպիսի հանդես են գալիս երկու անձնավորություններ` Հովհան Մամիկոնյանը և նրա վկայակոչած Զենոբ Գլակը։ Զենոբ Գլակի անձնավորության մասին մենք առաջինը տեղեկանում ենք հենց իրենից։ «Պատմության» մեջ բազմիցս խոսում է իր մասին առաջին դեմքով, հանդես է գալիս իբրև Գրիգոր Լուսավորչի գործակից, հիշում է շատ դեպքեր, իրադարձություններ որպես իր աչքի առջև կատարված իրողություններ։ Զենոբի մասին մյուս տեղեկություններ տվողը, որ ժամանակով ամենամերձավորն էր նրան, սույն Պատմության հեղինակ հանդես եկող Հովհան Մամիկոնյանն է` գրվածքի վերջում զետեղված իր հայտնի «Հիշատակարանում»։ Բանասիրության և պատմագիտության ոչ պակաս վեճերի և տարակարծությունների տեղիք է տվել նաև Տարոնի պատմության պատմագաղափարական բովանդակության, այսինքն` նրա պատմականության, նրա պատմական և գրական արժեքի գնահատության խնդիրը։ Բանն այն է, որ հրապարակվել են մի շարք աշխատություններ, ուսումնասիրություններ, որոնք հետևելով դարավոր ավանդույթին կամ բացարձակացնում, գերագնահատում են այս գործի պատմահասարակական նշանակությունն ու արժեքը հին մշակույթի ճանաչողության համար, կամ հանիրավի բոլորովին ժխտում, արհամարհում են այն` իբրև պատմական արժեք ներկայացնող գործ և նշում են միայն նրա գրականբանահյուսական, վիպական արժեքը։

Տարոնի Պատմություն խմբագրել

Զենոբ Գլակը գրել է «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը, որը Գրիգոր Լուսավորչի մասին պատմություն է, գրված 4-րդ դարում, Գրիգոր Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն[2][3]։ Ըստ քննական բանասիրության համարվում է 7-րդ դարում գրված կեղծ պատմություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Record #12657363 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
  • «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 685