Գևորգ Բաշինջաղյան

հայ արձակագիր, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Զաքարի Բաշինջաղյան (սեպտեմբերի 16 (28), 1857[1], Սիղնաղ[1] - հոկտեմբերի 4, 1925(1925-10-04)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։

Գևորգ Բաշինջաղյան
Ծնվել էսեպտեմբերի 16 (28), 1857[1]
ԾննդավայրՍիղնաղ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1925(1925-10-04)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1883)[1]
Մասնագիտություննկարիչ, գրող և հասարակական գործիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
ՈւսուցիչՄիխայիլ Կլոդտ[1]
ԶավակներԼևոն Բաշինջաղյան և Զաքար Բաշինջաղյան
Գևորգ Բաշինջաղյան Վիքիդարանում
 Gevorg Bashinjaghian Վիքիպահեստում

Տնտեսագետ Զաքար և լեզվաբան Լևոն Բաշինջաղյանների հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգեյ Բաշինջաղյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1876-1878 թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-1883 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ. Պ. Կլոդտին։ 1884 թվականին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում[2]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 18841890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան։ Անձրևային օր», 1899)։ Բաշինջաղյանի նկարներն աչքի են ընկնում քնարերգականությամբ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 2000 կտավ։

 
Գերեզմանը

Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։

Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսնեիի, հոդվածների հեղինակ է։ Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով։

Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Մրցանակներ խմբագրել

«Կեչիների պուրակ» ( 1883) նկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր։

Հիշատակ խմբագրել

Բաշինջաղյանի անունով է կոչվում Երևանի Աջափնյակ համայնքի փողոցներից մեկը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 291