Գրին-Բենկի ռադիոաստղադիտարան

Գրին-Բենկի ռադիոաստղադիտարան ԱՄՆ-ի ազգային ռադիոաստղադիտարանը Արևմտյան Վիրջինիա նահանգի Գրին Բենկ քաղաքի մոտ։

Գրին-Բենկի ռադիոաստղադիտարան
Տեսակռադիոաստղադիտարան և Gregorian telescope?
Մասն էGreen Bank Observatory?[1] և Ազգային ռադիոաստղադիտարան
ԿառավարողԱզգային ռադիոաստղադիտարան[2] և Green Bank Observatory?[3]
ՍեփականատերԱզգային գիտական հիմնադրամ[4][5]
Երկիր ԱՄՆ[2][6]
ՎայրՓոքահոնտաս շրջան[2][1]
Կիզակետային երկարություն60 մետր
Հիմնադրվել է՝դեկտեմբերի 19, 1990[7]
Անվանված էRobert Byrd?[1]
Կայքgreenbankobservatory.org/science/telescopes/gbt/(անգլ.)
 Green Bank Telescope Վիքիպահեստում

Հիմնադրում խմբագրել

Հիմնադրվել է 1950-ական թթվականերին։

Հիմնական գործիքներ խմբագրել

Հիմնական գործիքներն են. հորիզոնական առանցքի շուրջը պտտվող 91 մ տրամագծով ռադիոդիտակը, որով դիտումները կատարվում են միայն միջօրեկանում, 43 մ տրամագծով հասարակածային սարվածք ունեցող ռադիոդիտակը, 26 մ տրամագծով հասարակածային սարվածք ունեցող երեք անտենայից բաղկացած ճշգրիտ անտենան։

Կիրառման մեթոդներ խմբագրել

Ռադիոաստղադիտարանում հաշվողական մեքենաների օգտագործմամբ կիրառվում են դիտումների մշակման ավտոմատացված մեթոդներ։ Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանում ուսումնասիրում են մոլորակների, աստղերի, միգամածությունների, պուլսարների, գերնոր աստղերի, գալակտիկաների, ռադիոգալակտիկաների և քվազարների ռադիոճառագայթումը, ջրածնի ատոմի ու բազմազան մոլեկուլներ գծային սպեկտրները։ 1972 թվականից գալակտիկաների կորիզների ռադիոճառագայթման համատեղ ուսումնասիրություններ են կատարվում Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանում և ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 229