Գեղամ Բադալյան (հոկտեմբերի 3, 1960(1960-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քարտեզագիր, պատմաբան։

Գեղամ Բադալյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1960 (63 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն, անգլերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան, քարտեզագիր
Աշխատանքդասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Կայքfacebook.com/badalyan.gegham

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը։ 1977–1982 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։ 1982–1988 թթ. որպես գիտաշխատող աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1988 թվականից որպես գիտաշխատող աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։ 1997–2000 թթ. ուսանել է ասպիրանտուրայում։ 2000 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ է։ 2004-2006 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի պատմության բաժնի վարիչը[1]։ Գեղամ Բադալյանը շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների և 40–ից ավելի պատմական քարտեզների հեղինակ է։ Նրա հեղինակած քարտեզները հրատարակվել են «Հայաստանի ազգային ատլաս»-ում (Երևան, 2008) և «ԼՂՀ ատլաս»-ում (Երևան, 2009): Աշխատակցել է Հայկական հանրագիտարանի տարբեր հրատարակություններին։

Կարդացվող դասընթացներ խմբագրել

Գիտական հետաքրքրությունների շրջանակ խմբագրել

Լեզուների իմացություն խմբագրել

Մասնակցությունը դրամաշնորհների խմբագրել

Պարգևներ խմբագրել

Երկեր և քարտեզներ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն խմբագրել